14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելը հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա հնարավորություն՝ գտնել կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի. ՀՀ վարչապետ

Բանակում բարեփոխումների ամբողջ նպատակն անցումն է պրոֆեսիոնալ բանակի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չի հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա ու մենք խնդիր ունենք ստեղծել բարձր ստանդարտների բանակ», – ասաց ՀՀ […]

Սոչիից ձեզ քյար մնաց (դեռևս) ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ լափելու հնարավորությունը. Արմեն Աշոտյան

Կապիտուլյանտների իշխանությունը Սոչիի հանդիպումից հետո դիմում է իր սիրած այլասերմանը. մանիպուլյացիա, կեղծիքներ, պատասխանատվության բարդում ուրիշների վրա, զազրախոսություն և գեոպոլիտիկ աճպարարություն։ Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները և պեշկաները՝ փաթեթավորված հատուկ հանձնարարություններով մանկուրտների, սուտի փորձագետների, քավորուրաց ոչնչությունների լատեքսյան ծածկույթով։ Ի՞նչ են հիմնականում փորձում ձեզ հրամցնել։ Փորձեցինք «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ներառել հայտարարության մեջ, բայց չստացվեց. Ադրբեջանը դեմ […]

Դոլարը դարձյալ արժեզրկվեց, ԿԲ-ն չի միջամտում, թեեւ հազարավոր քաղաքացիներ լուրջ կորուստներ են կրում

Վերջին շաբաթում փոխարժեքը դարձյալ արժեզրկվում է: Սրա հիմնական պատճառը՝ ըստ մասնագետների՝ ոչ միայն դոլարի առաջարկն է, որն այս տարի, հայտնի գործոնների հետևանքով, ավելացել է, այլև դրամի պահանջարկը։ Դրամի պահանջարկն աճել է, իսկ համարժեք առաջարկ չկա։ Կենտրոնական բանկը հակված չէ բավարարել այդ պահանջարկը և ավելացնել դրամի զանգվածը։ Խնդիրը էլի գնաճն է։ Փողի քանակի ավելացումը, որը կարող […]

Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել: «Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց […]

Իշխող ՔՊ-ում «ռազբորկաներ» են սկսվել. Հրապարակ

Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, եւ իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձեւավորվի։ Երեկ […]

Կովկասի գերին: Ինչու էս խառը պահին Նիկոլը գնաց Իրան. Իրավունք

Սո­չիի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը դեռ հա­զիվ է­ին ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նում սկսվեց գնա­հա­տա­կան­նե­րի ա­լի­քը: Գե­րիշ­խո­ղը տրտնջոց­ներն է­ին, այդ թվում, որ այդ հայ­տա­րա­րու­թյան մեջ ո­չինչ աս­ված չէր Ար­ցա­խի մա­սին, ռազ­մա­գե­րի­նե­րի եւ այլն: ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՊՈՒ­ՏԻ­ՆԸ Ռազ­մա­գե­րի­նե­րի մա­սով, ի­հար­կե, դժգո­հու­թյու­նը տե­ղին էր: Բայց ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւս այդ մա­սին գործ­նա­կա­նում ո­չինչ չկա: […]

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք   փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի […]

Նոր խոչընդոտներ ներմուծողների համար: Դարձյալ գնաճի հնարավորություն. Ժողովուրդ

Թերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին: Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն […]

Ինչու Սոչիում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի