10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արագ լուծում տալ

Այսօր` հունիսի 1-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողություն իրականացնող վարչությունների պետերը և այդ աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Աշխատանքային խորհրդակցության մասնակիցները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին են զեկուցել վերջին տվյալները վերահսկողական աշխատանքների կատարման վերաբերյալ: Քննարկման արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է […]

Վրաց-թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Մայիսի 31-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: «Կովկասյան արծիվ» կոչվող զորավարժությունները, որոնք միտված են «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցղությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  

1.5 տարեկանից երեխաները զբաղվում են համակարգչով /վիդեո/

Մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանի խոսքով՝ համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից: «Երեխաները պիտի շփվեն հասակակիցների ու մեծահասկների, ընտանիքի անդամների հետ, այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար կմնա մի փոքր մաս, որն անվտանգ կլինի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց նա: Միաժամանակ ըստ հոգեբանի՝ պետք չէ ամբողջությամբ վերացնել համակարգիչն ու վիրտուալ աշխարհը: «Խաղերն, այդ թվում և […]

Ինչու է Շմայսը սպառնում բռնաբարությամբ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է բռնաբարել և գլուխը կտրել այն լրագրողի, ով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին վատ լուրեր է տարածել: «Դու էլ ասա, որ չպետք է բռնաբարել և գլուխ կոտրել: Ես ընդհանրապես սիրում եմ դուզ, և բարեկիրթ խոսքը: Իսկ ընդհանուր […]

Քաղաքացին ցանկանում է ցած նետվել «Արտաշատ» հյուրանոցի տանիքից

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 6-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Առգրավված 27 կգ ձուկը հանձնվել է լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիր

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:               Մասնավորապես` Շիրակի և Արագածոտնիտարածքային բաժինների հայտնաբերած […]

Հուսամ, որ կգան վերջնական արդյունքի. Գերմանիայի դեսպան

«Ապրիլի 24 -ին միջոցառումներն իսկապես տպավորիչ էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: Ըստ նրա՝ միջոցառումները բավական պրոֆեսիոնալ էին կազմակերպված: Դեսպանը նաև ուրախությամբ նկատեց, որ ապրիլի 23 -ին Բեռլինի տաճարում մատուցվեց  հիշատակի պատարագ: «Սա հաջողված պատարագ էր, որի ավարտին ելույթ ունեցավ Գերմանիայի նախագահը: Նա հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` ասելով, որ այդ դեպքերը […]

Ալիեւի դուստրը պաշտոնապես ամուսնալուծվում է մեծահարուստ ամուսնուց /ֆոտո/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլա Ալիեւան պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց` մեծահարուստ երգիչ, Ռուսաստանում գործող Crocus Group ընկերության փոխտնօրեն Էմին Ագալարովից, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին Ալիեւան գրել է Ինստագրամի իր էջում. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ Էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձեւական բնույթ էր կրում: Մենք վաղուց տարբեր քաղաքներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի