17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գագիկ Հարությունյանը նախագա՞հ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան»,- թերթը հարցրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և հատկապես իրենց մանկական երազանքների մասին են […]

Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի, էտի միամիտ խփված ձուկ ա.գեներալ Սեյրան.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Նոր ա՞ տոկի տված, էտի միամիտ խփված ձուկ ա», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:  «ՉԻ» – Գեներալ Սեյրանն, իհարկե, «տոկով» ձուկ որսալու հմուտ մասնագետ է, բայց առ այսօր էներգետիկայի նախարարին որեւէ մեկը ձկնամթերքի հետ չէր համեմատել: Բայց Երվանդ Զախարյանը հաստատ չի նեղանա […]

Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. 4 վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 29-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապահին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու “Օպել” մակնիշի 34 UR 563 պ/հ […]

ՔԿՀ պետը`« զոն նայողների» եւ «սեւ փողերի» շրջանառության մասին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերեւում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս  հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սեւ փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե […]

Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի տարբերությունը.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Միացյալ Թագավորությունում 1 կՎտ.ժ. էլեկտրաէներգիան 2014թ. արժեր է 20.1 եվրոսենթ, Հայաստանում՝ 7.6 եվրոսենթ։ Շա՞տ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 […]

Ի՞նչ է անում Արևմտյան Հայաստանում.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ եւ հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ: Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ […]

Բրազիլիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձևում մասնավորապես ասվում է . «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, […]

Սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ`դատախազին.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մայիսի 29-ին, դատական նիստի ժամանակ արտառոց միջադեպ է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության […]

Դադարեցված է մեզ վրա մահվան ներգործությունը. աշխարհահռչակ կենսաբան

«Մեղսագործությունը խեղաթյուրել է մեր ամբողջ տոհմաբանությունն ու ժառանգականությունը: Ամբողջ մարդկությունը ժառանգել է ֆիզիկական և հոգևոր մահը՝ որպես մեղքի փոխհատուցում: Սակայն, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քրիստոսն իր արյամբ ազատել է մեզ մեղքի իշխանությունից, օրենքի անեծքից՝ մեր փոխարեն անեծք կրելով»: Հետևապես, Քրիստոսը, ապաքինելով մեր հոգին, ապաքինում է նաև մեր վտանգված ժառանգականությունը: Աստված հրաշալի ձևով արգելում, դադարեցնում […]

Անորեքսիայի պատճառով կինը 18 կգ է կշռում /ֆոտոշարք/

Ամերիկուհի Ռեյչել Ֆարրախը դեռեւս 10 տարի առաջ կշռել է 57 կգ: Երբ Ռեյչելին հեռացրել են աշխատանքից, նա սկսել է ծանր դեպրեսիայի պատճառով անդադար նիհարել եւ սկսել է տառապել անորեքսիայով: Մեկ տարի առաջ կինը դեռ  կարողանում էր ինքնուրույն քայլել, սակայն այժմ նա կշռում է 18 կգ, անկարող է անգամ կանգնել սեփական ոտքերի վրա: Բժիշկները նշում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի