13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տառապում են

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- […]

«Իսկ ցուցարարներն ի՞նչը չէին մերժում» /վիդեո/

 «Իհարկե, սոցիալական լոզունգների վրա մարդիկ ավելի շատ են հավաքվում, ավելի հեշտ է  հենց այդ լոզունգի վրա հավաքել մարդկանց: Բայց եկեք նայենք, թե ինչ մարդիկ էին կանգնած հրապարակում»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ մայդանի վերածվեր Բաղրամյան պողոտայում արվող նստացույցը: «Մայդանը լրիվ այլ երևույթ է, մեծ հաշվով […]

Ապուշին էլ պարզ է

«Զարմացա, որ երբ գազի գինը բարձրացավ, այս էֆեկտը չեղավ, միանշանակ ապուշին էլ է պարզ, որ մի երկիր, որ ատոմակայան ունի, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, ու այնտեղ ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա համոզված է՝ միայն ՀԷՑ գլխավոր տնօրեն […]

Վրաերթի են ենթարկել 8-ամյա տղային

«ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hունիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:  

Հայաստանում տիրող իրավիճակին անդրադարձել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը

«Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակը զուտ տնտեսական խնդիր է, այն ոլորտի կարգավորման համակարգում առկա խնդիրների արդյունքն է, հայտնում է tass.ru-ն:  «Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,֊ ասել է Կովալչուկը` նշելով, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։ […]

Հունաստանը չկարողացավ սահմանված ժամկետում վճարել պարտքը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես հաստատել է, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, գրում է Газета.ru-ն: ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտարարել է, որ իրենք  գործադիր խորհրդին հայտնել են, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում […]

Օրհնյալ լինի ծնունդը Ձեր

«Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում էր բացվել հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Մոսկվաբնակ լուսանկարչուհի Աննա Մանասարյանը «Երևանի ապագան» ֆոտոշարքում լուսանկարել է Երևանի, ինչպես նաև Հայաստանի մարզերի ու սփյուռքահայ երեխաների: Նկարչուհու խոսքով, անկախ ծննդավայրից, նրանք բոլորը մեր հարազատ Երևանի ապագան կերտողներն են։ Ցուցադրությունից մեկ ամիս անց լուսանկարչուհին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և […]

Ինչու ոստիկանությունը չի ցրում նստացույցը

 ՀՀ ոստիկանությունը հրաման չունի ուժ կիրառելու, այդ պատճառով է, որ Բաղրամյանում նստացույցը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ նստացույցի առաջին օրվա առավոտյան ոստիկանության գործողությունները օրենքից դուրս էին։  «Մինչ այս պահը ոստիկանությունում չունենք անձ, ով կմեղադրվի ապօրինի գործողությունների համար։ Հրաման տվողներն ու կատարողները պետք է […]

Ջուր չի լինի

      «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Անդրանիկի 52, 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68, 72-82, 84-90, 92-105, 107-123, 125, […]

Ավտոմեքենան շրջվել է

Հուլիսի 1-ին, ժամը 06.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Իո» մակնիշի 34 QN 012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվում է, մոտակայքում շրջված էլ. սյուն կա (հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված