03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանն ինքնագլուխ չի անում. Սոս Գիմիշյանը՝ սահմանային լարվածության մասին

«Մեր երկրի իշխանությունները զգուշավոր են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածություններին, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով լարվածությունը չի կարելի հասցնել մեծ բախման«Ադրբեջանն ինքնագլուխ չի անում, եթե դու շատ ես զգուշավոր, լինում այնտեղ լկտիանում են»,- ասաց Գիմիշյանն ու հավելեց, որ մանրամասնորեն և հստակ պատասխան իշխանությունները կարող են տալ: Սոս […]

Կառավարության անվտանգության աշխատակիցը ինքնասպանության փորձ է արել

Կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Կառավարությունում ինքնասպանության փորձ  կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 32 ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը մինչև ինքնասպանության փորձը գրություն է թողել, որի բովանդակությունը դեռ պարզ չէ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը  լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային […]

Զորավարժություններն ուշացած էին. հոգեբան

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանը շատ կարևոր են համարում, որ «Շանթ 2015» զորավարժությունների նման զորավարժությունները լինեն մշտական: Այս մասին հոգեբանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Սա  ցույց է տալիս, թե բնակչությունն ու կառավարման համակարգը որքան է պատրաստ նման իրավիճակին»,- ասաց Ռուբեն Աղզումցյանն ու հավելեց, որ կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի, կառավարիչները պետք է ավելի պատրաստ […]

Զորավարժություններից հետո մենք ունեցանք որակական մի նոր հասարակություն. Վարդան Դևրիկյան

«Պատերազմից խուսափելը պատերազմին պատրաստվելն է և այս տոտալ զորավարժությունները այդ նպատակն ունեին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Շանթ 2015» զորավարժություններին, ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ հավելելով, որ նման զորավարժություններում երևաց  պետության ուժն ու հասարակության պատրաստ լինելը անցկացվող զորախաղերին: «Զորավարժությունները կարևոր էին նաև արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծելու համար,- նշեց Վարդան Դևրիկյանը և […]

Նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի […]

«Եհովայի վկաները » գրոհել են սահմանային գյուղերը. ահազանգ

Henaran.am-ի խմբագրությունը ստացավ ահազանգ Տավուշի մարզի սահմանային գյուղերից: Ահազանգողը նշում էր, որ գյուղեր  են գալիս «Եհովայի վկաներ»  աղանդի ներկայացուցիչները և դռները թակելով փորձում են գյուղացիներին շեղել հայ առաքելական հավատքից: «Մենք սահմանային գյուղի բնակիչներ ենք ու կառչած ենք մեր հողից ու հավատքից, իրենց գալու մեջ ռազմավարական ենթատեքստ կա, որը գյուղացին չի ընկալում: Հասարակ, չունևոր գյուղացիներ են […]

Կաթսան հագցնում էր կնոջ գլխին ու ծանր հարված իջեցնում. դաժան ու անհավատալի /վիդեո/

Ժողովրդական իմասությունը միշտ արդար է: Ժողովրդական իմաստությունը ասում է այն, ինչը դառնում իրական: ՛՛Մինչեւ դանակը չհասնի ոսկորին…՛՛,-ասում է ժողովրդական խոսքը: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիայի անդամները համոզվել են, որ կանայք իրենց ցավը բարձրաձայնում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվելիս: Կոալիցիայի անդամ՝ Պերճուհի Կաժոյանը պատմեց մի դեպքի մասին, որը ցնցել է բոլորին.՛՛Ամուսինը հետքեր չթողնելու համար՝ կաթսան […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել: «Gundemkibris.com» լրատվական կայքի համաձայն՝  Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջային ուղղված քննադատություններին և բողոքներին ավելացել է ևս մեկը, գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք […]

Իջեւանցի գեղեցկուհիները դիպուկահար կդառնան /վիդեո/

՛՛Երիտասարդ երկրապահ՛՛ կամավորական միության անդամներ Լիլիթ Ճաղարյանը,Նելլի Ամիրյանը և Սյուզի Այվազյանը դեռ ուսանողներ են: Մասնագիտություն ստանալուն զուգահեռ նրանք սովորում են տիրապետել զենքին: Ցանկացած պահի աղջիկները պատրաստ են լինել հենակետային դիրքերում: Իջևանցի գեղեցկուհիները սիրում են ասել. ՛՛Աղջիկները պետք է պատրաստ լինեն ուժ տալու զինվորին՛՛: Երազում են դիպուկահար դառնալ: Մանրամասները՝ տեսանյութում:

16-ամյա աղջկան սպանված են հայտնաբերել օլիգարխի առանձնատանը

16-ամյա Կարինա Զալեսովային սպանված են գտել Նովոսիբրսկի առանձնատներից մեկում: Սպանության մեջ մեղադրվում է նրա հասակակից Մատվեյը, ով այդ առանձնատան սեփականատիրոջ որդին է, հայտնում է Komsomolskaya Pravda-ն: «Օգոստոսի 28-ին աղջիկս գնաց զբոսնելու: Երեկոյան երբ տուն չեկավ, զանգահարեցինք, հեռախոսին չպատասխանեց: Անհանգստացանք, քանի որ դա բնորոշ չէ նրան, շատ կարգապահ է: Սկսեցինք հիվանդանոցները զանգահարել»,- պատմում է Կարինայի հայրը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի