03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի: Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը […]

«Ոչ թալանինը» գնում է Վանաձոր /ֆոտո/

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին են: Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հայքի (նախկին` Կիրովի) հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև […]

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիվրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, […]

Ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները բազում […]

Ժողովրդին հարստահարելու միջո՞ց, թե՞

«Նոր տեղադրվող տեսախցիկն, ըստ էության, կատարելու է նույն գործողությունը, ինչը պարեկային մեքենաների մեջ տեղադրվածը: Իրենք չեն ասում, թե ինչի համար են տեղադրում: Այդ նոր տեսախցիկն արժի 3000 եվրո, իսկ պարեկային մեքենաների մեջ տեղադրվածն արժի 300 դոլար, ի՞նչ իմաստ ունի նման ճոխություն թույլ տալը, եթե նույն գործողությունն է կատարելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն […]

Անհերքելի է մշակույթի դերը հասարակության կայուն զարգացման գործում. Է. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» խորագրով միջազգային համաժողով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, մեծարգո պարոն Դ’Արմինյան,Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և մաղթում բարի գալուստ մեր երկրի հյուրերին: Հատկանշական է, որ այս խորագրի ներքո […]

Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով` մահացել է: Վարորդը դիմել է փախուստի

Հուլիսի 10-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մ. Անտոնյանին և […]

Ընդդիմադիր պատգամավորները Մալդիվներ չեն գնալու, իսկ ո՞ւր

«Նախ 7 օր այց ունեմ Արևմտյան Հայաստանում հանգիստ անցկացնելու համար` համահայկական ջահը ես եմ բերելու: Քանի որ համահայկական խաղերի ժամանակ կլինեմ Երևանում, դրանից հետո մոտ 10 օր հանգստի շրջանում կլինեմ՝ կամ իմ ծննդավայրում, կամ մորս բնակավայրում»,- Henaran.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հանգստի վերաբերյալ մեր հարցին: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը ծնվել է ՀՀ […]

Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին

Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին: Հանդիպման ընթացքում լսելով  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը: Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի