29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«…Առաջին շինութիւնն է Երեւանայ..»

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան Երևանի մզկիթներից ամենահայտնին համարվում է Գյոյ-Ջամին է, որը («կապույտ» կամ «երկնագույն» մզկիթը), որն իր օժանդակ շենքերով հանդերձ այժմ էլ կանգուն եւ գործող է, որտեղ ժամանակին տեղադրված էին Երևան քաղաքի պատմության և հանրապետության բնագիտական թանգարանները՝ պլանետարիայի հետ միասին: Գյոյ-Ջամին կառուցվել է Երևանի կիսանկախ սարդար Զանդյան տոհմից Հուսեյն-Ալի խանի կողմից: (1762-1783թթ.) Հիջրեթի կամ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարարին

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։ […]

Կալիֆորնիայի հայազգի նահանգապետը․ Ջորջ Դոքմեջյան․ հայտնի հայերը շարքից

Ջորջ Դոքմեջյանը եղել է Կալիֆորնիայի առաջին հայազգի նահանգապետը՝ պաշտոնավարելով 1983-1991 թվականներին։ Նա անողոք դիրք էր որդեգրել հանցավորության և մարդու իրավունքների խախտումների հանդեպ։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ նա Ապարտեիդի (ռասայական խտրականություն) դեմ ծավալվող շարժմանն օգնելու նպատակով նույնիսկ սառեցրեց Կալիֆորնիայի ներդրումները Հարավային Աֆրիկայում։ Ջորջ Բուշի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է փոխնախագահության հնարավոր թեկնածու, բայց նրա թեկնածությունն ի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա էին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած […]

Մեկ անգամ ևս …

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել: «Մենք ոչ թե բողոքարկում ենք, որ պատիժը մեղմացնեն, այլ սա որդուս հերթական ակցիան է լինելու, նա […]

Ականազերծման աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացավ նախկինում ականապատ, իսկ այժմ`33.000 քառ.մ. անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Արարողության սկզբին The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրեցին կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու […]

Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հարցեր է քննարկել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ: Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ […]

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված