01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Վոլոդյա, մենք քեզ հետ ենք, դադարեցրու». ազատամարտիկները հանդիպում են պահանջում /ֆոտո/վիդեո/

Այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքվել են մի խումբ ազատամարտիկներ և պահանջում են ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Մեկ այլ հորդոր էլ ունեն` ուղղված Ավետիսյանին, ազատամարտիկներ Գեղամ Ասատրյանին, Հովսեփ Պետրոսյանին, Փայլակ Խաչատրյանին` դադարեցնել հացադուլը: Նշենք, Վոլոդյա Ավետիսյանն արդեն 11 օր է հացադուլի մեջ է: Ազատամարտիկները համոզված են` հացադուլի 11-րդ օրվանից օրգանիզմում լուրջ […]

Ժիրայր Սեֆիլյանի հորդորը` Վոլոդյա Ավետիսյանին

«Սիրելի Վոլոդյա, Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն […]

Բարեգո՞րծ, թե՞ բարեգորՁ

«Չէ՛, լեզվաբանություն չենք անելու։ Խոսքը ընդունելի-ճշմարիտ և կեղծ-դատապարտելի բարեգործությունները տգիտաբար կամ միտումնավոր կերպով շփոթելու մասին է։ Բարեգործությունը, որը ստիպում է մարդուն նոյեմբերյան սառն ու անտանելի անձրևի տակ մինչև ոսկորները թրջված շան պես զգալ սեփական ոչնչությունը ու դրդում է այդ վիճակում հայտնված մարդուն մուրացկանության, այլևս բարեգործություն չէ, այլ՝ մեծագույն չարիք (բարեգորՁություն)։ Մեզանում քիչ չեն այն անձինք, ովքեր […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-16:00 Ներքին Շենգավիթ 3, 4, 5 փողոցները, 10:00-17:00 Դրոյի փ. 64-129 սեփական տները և հարակից բաժանորդները, 11:00-14:00 Հերացի փողոցում գտնվող «Սեքսապատալոգիա», «Մեդտեխնիկա» կլինիկաները և հարակից հանրային բաժանորդները, 11:00-16:00 Նոր Արեշ 45 փողոցը և […]

Ե՞րբ Երևանը կրկես կունենա

Կրկեսի շինարարությունը բարդ գործընթաց է: Այս պահին շինարարությունն իրականացվում է ամենանորագույն տեխնոլոգիաներով, րագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին: Հիշեցնենք, 2012 թվականին նոր կրկես կառուցելու նպատակով հիմնովին քանդվեց կրկեսի նախկին շենքը: Նախարարը նշեց, որ շինարարությունը կավարտվի 2016 թվականի վերջին կամ ամենաուշը 2017 թվականի սկզբին: Խոսվում էր այն մասին, որ կրկեսը քանդվեց, որպեսզի ետնամասում տեղ […]

Երկու նախարար չի լինի

Այսօր առավոտյան ԱԺ  տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկեցին 2016 թվականի բյուջեի քննարկումները: Հիշեցնենք, այսօր ավարտվում են հանձնաժողովների նիստերում բյուջետային քննարկումները, որից հետո բյուջեի նախագիծը հերթական քառօրյային կներառվի օրակարգում: Այսօր սպասվում է բավականին լարված քննարկում, քանի որ կներկայացվեն և կքննարկվեն մի քանի նախարարությունների բյուջետային մուտքերն ու ծախսերը: Նիստի մեկնարկին տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Էներգետիկայի և […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 46 դեպք՝  67 տուժածով, 1 մահվան ելքով: Նշենք, որ տուժածներից 15-ը մինչև 14 տարեկան են։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Մահվան դեպքն արձանագրվել է նոյեմբերի 4-ին։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչը հոկտեմբերի 27-ին սննդում օգտագործել է իր իսկ կողմից հավաքված սունկ, որն էլ հանդիսացել է […]

Դեմ են Աշոտյանի «Եռանկյունուն»

Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց այդ խորհրդի տնօրենին՝ հանրաքվեի քարոզարշավի շրջանում բանավեճային մի հաղորդաշար կազմակերպելու առաջարկով, որում հավասար պայմաններ ապահովված կլինի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության համար։ Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, […]

ՃՏՊ` Բագրատունյաց պողոտայում. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Ս.Տարոնցի փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի