«Շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի». Մհեր Սահակյանը հայտարարեց՝ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր մանրամասներ ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից: «2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10։00-ին, Պետաիրավական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես 20 րոպե տևել է հարցերի քննարկումը, որից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի […]





































