08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլ, դու չես կարողացել ՀՀ անվտանգությունն ապահովել ու դա փաստ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլ, դու չես կարողացել ՀՀ անվտանգությունն ապահովել ու դա փաստ է։ Բա ինչու՞ չես հեռանում։   Հիմա դու՞ ես հարց բարձրացնում , թե եթե ռուսները չեն կարողանում անվտանգություն ապահովեն, թող գնան։ Սեփական օրինակով ապացուցի … Դու հլը գնա, մնացածը կլուծվի»։

Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ընթացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսաստանին մտահոգում է այդ տարածաշրջանում լարվածության աճը», – հավելել է նա։

2021-ին դու ի՞նչ արեցիր, երբ Ադրբեջանը Հայաստանից 41 քառ.կմ տարածք գրավեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք բոլ է, այ պոպուլիստ։   2021-ին դու ի՞նչ արեցիր, երբ Ադրբեջանը Հայաստանից 41 քառ.կմ տարածք գրավեց։ Ոչինչ։ Ո՞վ տվեց Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին։ Նիկոլ Փաշինյանը։   Ո՞վ խախտեց եռակողմ հայտարարությունն ու լուռ համաձայնությամբ հայաթափեց Բերձորն ու Աղավնոն։ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ-ն չլիներ , դու նոյեմբերի 9-ից […]

Ձեր ընտրությունից է կախված Հայաստան կլինի՞, թե՞՝ ոչ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կամ ՌԴ-ի հետ դաշինքն ես ընտրում, կամ՝ Թուրքիայի։ Ես ընտրել եմ ՌԴ-ի հետ դաշինքը, նիկոլիստները՝ Թուրքիան։   Իսկ դու՞ք… Ձեր ընտրությունից է կախված Հայաստան կլինի՞, թե՞՝ ոչ»։

ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է. Այս ասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան: «Հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում։ Խաղաղապահներն ամեն ինչ անում են Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։ «Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների»,-ասել է նա։

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ 2018-ին իշխանությունը բռնազավթվել է. Գագիկ Մինասյան

Լաչինի միջանցքը փակ է, քանի որ 2018-ին իշխանությունը բռնազավթվել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։  Մինասյանի համոզմամբ, եթե դավաճանները շարունակեն մնալ իշխանության, ապա վիճակն էլ ավելի է ծանրանալու, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանալու են, ինչն էլ հանգեցնելու է էլ ավելի ծանր հետևանքների։   Բանախոսի բնորոշմամբ, […]

Նիկոլ, հիմա դո՞ւ ես հարց բարձրացնում, թե՝ եթե ռուսները չեն կարողանում անվտանգություն ապահովեն, թող գնան. Սեփական օրինակով ապացուցի…». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, դու չես կարողացել ՀՀ անվտանգությունն ապահովել ու դա փաստ է։ Բա ինչո՞ւ չես հեռանում։ Հիմա դո՞ւ ես հարց բարձրացնում, թե եթե ռուսները չեն կարողանում անվտանգություն ապահովեն, թող գնան։ Սեփական օրինակով ապացուցի… Դու հլը գնա, մնացածը կլուծվի»։

Հայաստանը և Ադրբեջանն իրենք են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: «Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված