18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մահացել է Լևոն Մութաֆյանը

Կյանքի 61-րդ տարում մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Աշխատել է տարբեր թատրոններում և խմբագրություններում: Henaran.am կայքի խմբագրակազմը ցավակցում է թատերագետի ընտանիքին և հարազատներին:

Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը.  Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում […]

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է սպասվում

Կառավարությունը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը […]

Ջերմաստիճանն էլի կնվազի

Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում […]

Օպերլիազորը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող և 2001 թվականից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Հ.-ի նկատմամբ քննիչի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում, ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազորը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել է ծանր հանցագործություն կատարած Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը […]

«Կարգին Հայկո»-ի սահմանադրական ճակատը

«Ընդդեմ տրանսպորտի թանկացման», «Ընդդեմ էլեկտերէներգայի թանկացման» հանրային սոցիալական ընդվզումների ժամանակ որոշ մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ կանգնեցին ցուցարարների կողքին : Henaran.am-ը ակտիվիստ, դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո) հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, և քանի որ հիմնականում ընդդեմ իշխանության է հանդես գալիս, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին: Պարզվում է` նա դեռևս չի կողմնորոշվել. «Ես բազմիցս նշել եմ, […]

Հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման

Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն կունենան Գերմանիայի հետ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր մենք խորհրդատվություն կունենանք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Միասին կաշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը:

Ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր /ֆոտո/

ԱՄՆ-ում թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 9 մարդ է մահացել։ Ինչպես հայտնի է դարձել, Hawker 25 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքից ոչ հեռու: Գետնին ընկնելուց առաջ ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքի, գրում է Ria.ru-ն: Տեղական էներգետիկական ընկերության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ներկայում հաստատված է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի