18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարևոր հարցեր են քննարկվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստեփան Բարաքյանին և ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությունը և նշել, որ այն գտնվում է ամուր հիմքերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է […]

Կանայք ուշադիր` ինչ կարող է անել բոտոքսը

5 տարի առաջ 30-ամյա Լիզա Հինդը պլաստիկ վիրահատություն է արել։ Արդյունքում նրա կյանքն ամբողջովին փոխվեց, մարմնի մասերը դադարեցին կատարել իրենց ֆունկցիաները, իսկ ամուսնությունը դեպի կործանում գնաց, գրում է  iPrima-ն։ Կնոջ շրթունքը ճաքել է բոտոքսի արդյունքում, մեծ փոս է առաջացել, որն այժմ անհնար է կարել, դեմքի ձեւը ամբողջովին փոխվել է: Այժմ նա ստիպված է կրկին վիրահատական միջամտության […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ  զանգվածի, Գայի պող. 26, 28, Քոչարյան փող. 32 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 11.11.2015թ. «Երևան Ջուր» ՓԲԸ

Փոխնախարարը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նոյեմբերի 2-6-ը աշխատանքային այցով գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերի, ԱՄՆ ֆեդերալ դատարանների Վարչական գրասենյակի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ դատախազության պաշտոնատար անձանց, ինչպես նաև հայազգի ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ս.Տեր-Եղյանի հետ: Աշխատանքային այցի […]

« … ու ստիպված հատում ես հոծ գիծը` այն «սուրբ» գիծը»

«Փողոցների չարաբաստիկ կարմիր գծերը, աղբամանները կարծես հատուկ գծանշվում, տեղադրվում են այնպիսի վայրերում, որպեսզի միայն խոչընդոտեն երթևեկությանը: Նրանք, որոնք մեքենա են վարում, կհիշեն կամ արդեն այսուհետ կնկատեն իմ ասածն ու անշուշտ կհաստատեն … Կարմիր գծերը հաճախ գծանշվում են մինչև խաչմերուկների հատման վայրը, հնարավորություն չտալով խաչմերուկին մոտենալիս վերադասավորվել կայանված մեքենաների պատճառով, ու ստիպված հատում ես շարքերի միջանկյալ […]

Սարսափելի միջադեպ․ դաստիարակչուհին 6 տարեկան երեխային պահել է վանդակում /վիդեո/

Զաբայկալեում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Տեղի մանկատներից մեկի դաստիարակչուհուն ոստիկանները ձերբակալել են՝ երեխաներից մեկի հետ դաժան կերպով վարվելու համար, գրում է НТВ.Ru-ն։ Ինչպես պարզվել է, դաստիարակչուհին ծեծել է 6 տարեկան երեխային եւ նրան փակել վանդակում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ծրագիրը գերակատարվել է

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման 2015 թվականի ծրագիրը: Ըստ այդմ, հարթ տանիքների մասով նախատեսված 79500 քմ փոխարեն փաստացի նորոգվել է 81700 քմ` թվով 850 շենքերում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Թեք տանիքների դեպքում նախատեսված 45579 մետրի փոխարեն վերջնական արդյունքում նորոգվել […]

Ինձ մեղավոր չեմ համարում. վերաքննիչ դատարանը չհավատաց

Նոյեմբերի 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց լրագրող Արմենակ Դավթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոս ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով `18 […]

Շոկ. Նախագահը լուսանկարվել է գեյ-հանդեսի համար /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է առաջին նախագահը, որը հայտնվել է սեռական փոքրամասնությունների համար նախատեսված հանդեսի շապիկին: Նրա լուսանկարը հրապարակվել է OUT ամսագրի շապիկին, որը մասնագիտացած է գեյ նորաձեւության եւ գեյ ոճի մեջ, տեղեկացնում է The Washington Times-ը։ Օբամայի նկարի վրա գրված է. «Մեր նախագահը», իսկ ներքեւում՝  «Դաշնակից, հերոս, սրբապատկեր»: Ամսագիրը սա «պատմական տարվա պատմական […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի