08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գևորգ Սաֆարյանին կալանավորեցին

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի որոշմամբ երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է կալանքը: Հիշեցնենք, որ Սաֆարյանին ձերբակալել են հունվարի 1-ին, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն՝ նա բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի […]

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Ապարան-Քուչակ, Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհները: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, […]

Հրդեհ բնակարանում. կա զոհ

Հունվարի 3-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42 շենքի 6-րդ բնակարանից (հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում) ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.24-ին, մարվել՝ 21.11-ին: Այրվել է ննջասենյակի (15 քմ) գույքը՝ մասամբ և կենցաղային իրեր. ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել […]

2015-ի ամենաքննարկված ամուսնալուծությունները /ֆոտո/

Նախորդ տարին հարուստ էր ոչ միայն շքեղ ամուսնություններով, այլեւ հնչեղ ամուսնալուծություններով։ Աստղերից ում բաժանումն ամենից շատ քննարկվեց 2015-ին։ Ռուսական շոու բիզնեսի ամենասկանդալային ամուսնալուծությունը դերասան Մարատ Բաշարովի եւ Եկատերինա Արխարովայի բաժանումն էր։ Զույգը պաշտոնապես բաժանվեց 2015-ի մարտի 18-ին, սակայն դրանից ամիսներ առաջ մեծ սկանդալ էր ծագել, Բաշարովը դաժան ծեծի էր ենթարկել կնոջը, ինչը լուրջ քննարկումների ու […]

Աշոտյանի կոչը՝ «թեթև տարեք»

Ոտքի վիրահատություն տարած Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ում գրել է. «Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։ Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։ Ոսկորների կոտրվածքները բուժելի են, անբուժելի է ոմանց ուղեղանյութի ինքնահրկիզումը։ Իմ նման թեթև տարեք։ Համ էլ լավ է էլի, ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել»:

Ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները շարունակվում են չընդհատվող ժամանակացույցով

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում չընդհատվող ժամանակացույցով շարունակվում են տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գործընթացում ներգրավվել է համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկան: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, աշխատանքներն ընթանում են նաև բակային և միջբակային տարածքներում: Բազմաթիվ տնտեսվարողներ, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և […]

Դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Շինուհայր- Հարժիս գյուղերի խաչմերուկում առկա է բուք: Փակ են Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, […]

Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»։ Նշենք, որ այսօր տարածվել էր տեղեկատվություն, թե նախարարը իր տան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի