08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զգացեք այդ բերկրանքը. ամենակարևորի մասին/վիդեո/

Փաստաբան Նորայր Նորիկյանի համար անցած 2015 թվականը աշխատանքային առումով բավականին հագեցած տարի է եղել: Թե՛  Հասյաստանի, թե՛  ԼՂՀ դատարաններում ունեցած դատական գործընթացներից հետո` ընտանեկան անդորրն ու տոնական տրամադրությունը շատ կարևոր են փաստաբանի համար: «2015 թվականի Ամանորի մեկնարկին 23 տարի ծխող լինելուց հետո` թողեցի ծխելը և մաղթում եմ, որ բոլոր ծխողները այս տարվա մեկնարկին զգային ծխելը […]

Կորել է գոմերի պահակը

Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայւությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական […]

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այսուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ: Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին […]

Հայ Ձմեռ պապին այլ բան է պետք. Նարինե Կռոյան

Ժամանակակից հայ գրականության նշանակալի դեմքերից մեկի՝ Նարինե Կռոյանի հետ Henaran.am-ը զրուցել է Ամանորի, Ձմեռ պապ լինելու, գտածի ու կորցրածի մասին: Դրսում ձմեռ է բայց շատ լուսավոր է… -Հավանաբար Ամանորի լույսերն են վառվում: Երևի օդի մեջ նորի, լավի սպասումի թաքուն լույս կա, որը, գուցե, միայն ես չեմ տեսնում: Երնեկ թե այս Նոր Տարին…  -Խաղաղություն բերի երկրիս: […]

Երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը: Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և […]

Երևանի կուշտ երեխաներն ու սահմանային հեքիաթը…

Ռեժիսյոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը իր կազմավորված դերասանական խմբի հետ հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում: Նրան հատկապես հարազատ են հեռավոր գյուղերն ու սահմանամերձ համայնքները: «Պարզ ու բարի մարդկանց հետ շփումը ուրիշ է: Երևանից դուրս ներկայացումներ ունենալը չեք պատկերացնի , ինչ մեծ հոգեկան բավարարվածություն է: Անգամ երեխաների հետաքրքրության մեջ տարբերություն կա: Երևանի երեխաները մի տեսակ կուշտ […]

Նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: «Նշանակալի է Ձեր ավանդը հայ պարարվեստի բնագավառում: Սփյուռքում Ձեր կազմավորած համույթներն այսօր հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմահարթակներում, իսկ Ձեր ստեղծած «Բարեկամություն» պարի պետական համույթը ինքնատիպ պարախմբերից մեկն է: Աշխարհով մեկ […]

Ամանորյա կերուխում. ինչպես ազատվել բացասական հետեւանքներից

Համաձայն վիճակագրության` ամանորյա արձակուրդներից հետո մարդկության մեծամասնությունը խնդիրներ է ունենում ստամոքսի հետ: Դա զարմանալի չէ, օրեր շարունակ նրանք կերուխումի մեջ են, շատ ուտում են, շատ ալկոհոլ օգտագործում, քիչ են շարժվում, ինչն արդյունքում վերածվում է աղեստամոքսային համակարգի խնդիրների ու ավելորդ կիլոգրամների: Հաճախ նաեւ մաշկին ցան է նկատվում: Շատ են լինում նաեւ թունավորման դեպքեր: Վերը նշված խնդիրների […]

Հետևել է

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Գործընթացին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տեղերում քաղաքապետին զեկուցվել է, որ գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի