10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Առավոտյան սուրճ» Բելլա Քոչարյանի հետ /վիդեո/

«Առավոտյան սուրճ» նախագծի հյուրն առաջին անգամ է, որ կին է: Գուցե անբնական է, որ հաղորդման ստեղծման պահից մինչ օրս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դեռ չէր հյուրընկալվել մեզ, բայց նաև օրինաչափ է, որ հենց մոտեցող գարնանային առաջին տոնի՝ մարտի 8-ի առիթով ենք կին գործչի հետ հանդիպում: «Առավոտյան սուրճի» հյուրն այս անգամ տիկին Բելլա Քոչարյանն է: Իզաբելլա Հովհաննիսյանի […]

Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Այսօր արտարժույթի շուկայում մեկ ԱՄՆ դոլարը գնվում է 488.94 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 492.95-ով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը շուկայում` 493 դրամ է: Մեկ եվրոն գնվում է 532,79 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում`543.46-ով: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը` 547 դրամ է: Մեկ ՌԴ ռուբլին գնվում է 6.63 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6.90-ով: Ռուսական  ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն այսօր կազմել է […]

Բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Ծաղկաձորում` Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-20-ը հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին կմասնակցեն 29 մարզիկ (4 աղջիկ): Գլխավոր մարզչին կօգնեն ավագ մարզիչ Արման Հարությունյանն ու աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը: Նշենք, որ  ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը […]

Թաղման մեկնող հարազատները վթարի են ենթարկվել

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 07 ՏՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 44.800 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի […]

Բուդապեշտում անցկացվել է “Աշխատուժի շարժունություն” եռօրյա ծրագիրը

Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց  “Աշխատուժի շարժունություն” խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու […]

Ստամբուլի ոստիկանները ռետինե գնդակներով ցրել են կանանց ցույցը /ֆոտո, վիդեո/

Երեկ Ստամբուլում, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կանայք դուրս են եկել ակցիայի՝ պայքարելով իրենց իրավունքների համար։ Ոստիկանները, սակայն, ցրել են ակցիան՝ կանանց նկատմամբ ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Ստամբուլի կենտրոն դուրս էին եկել հարյուրավոր ակտիվիստուհիներ՝ ձեռքներին մանուշակագույն դրոշներ, որոնք կանանց իրավունքների խորհրդանիշն են։ Սակայն ոստիկանները ցրել են ակցիան, կան մի քանի ձերբակալված կանայք։  

Ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների […]

Կարեւոր իրազեկում գազօգտագործողներին. iravaban.net

Բնական գազի մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում […]

Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունցի հայտնում են, որ բացի վերոնշյալից, շփման գծի հարավայինուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի