04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լրագրողը հերքել է, որ իր աշխատանքը խոչընդոտել են

Քվեարկության օրը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է երեք գրավոր դիմում-բողոք, որոնցից երկուսը ներկայացվել են 18:00-ին տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Այդ մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դիմումները վերաբերել են տեղամասերում ԶԼՄ-ների և դիտորդների աշխատանքների խոչընդոտմանը: ԿԸՀ անդամը նշեց, որ դիմումի հեղինակներից մեկը «Ասպարեզ» լրատվամիջոցի լրագրող Մելինե Ավագյանն էր, ով պարզաբանել […]

Հասան ԿԸՀ-ի շենք. մուտքի ճանապարհը փակ է

«Նոր Հայաստանի» երթը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։ Այստեղ ոստիկանները փակել են շենք տանող մուտքը։ Մոսկովյան փողոցում ճաղավանդակներ են դրել, ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ շարժվել։ Նրանք ժամանակ տվեցին, որ կամ ԿԸՀ-ի շենքի մուտքը բացեն եւ թույլ տան իրենց պահանջները այնտեղ ընթերցել կամ էլ ԿԸՀ-ից մեկը դուրս գա եւ հանդիպի […]

Առաջնագծում ադրբեջանական ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել

Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են: Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են: Հիշեցնենք, որ երեկ՝  դեկտեմբերի 3-ի լույս 4-ի […]

Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը. ԿԸՀ-ի նախնական տվյալները /գրաֆիկներ/

Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ժամը 20:00-ի դրությամբ փակվել են ՀՀ-ում բացված բոլոր 1997 ընտրատեղամասերը: Նա ներկայացրեց հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ նախնական տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 388,506 քաղաքացի- 45.93 % Արագածոտն – մասնակցել է 61,451 քաղաքացի – 53.26 % Արարատ- մասնակցել է 144,452 քաղաքացի- 66.33% Արմավիր- […]

Սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ․ Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, ով նշեց, որ երկար գիշեր է լինելու. «Դիմակայենք ցրտին, սակավամարդ լինելը մեզ չի խանգարում։ Այստեղ կա նաեւ մեր՝ ղեկավարներիս մեղավորությունը, մոբիլիզացման գործընթացում սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ: Հավաքն ավարտվեց, նրանք այժմ երթով շարժվում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց խոստացված հանրահավաքը: Ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ դեկտեմբերի 7-ին ունենալու ենք «Նոր Հայաստան»։ «Ես պահանջում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հայ ժողովրդին ներկայացնեն պետական հեղաշրջման բոլոր ներկայացուցիչներին եւ ողջ օրենքով ենթարկեն պատասխանատվության։ Հերիք է խաղ անեք քաղաքացու հետ»,- նման կոչով նա դիմեց Գորիկ Հակոբյանին ու […]

Իջևանում պասիվ էին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Իջևանում խաղաղ է անցել. այս մասին Henaran.am-ին հայտնեց «Թրանսփարնսի Հայաստան»-ի դիտորդ Մերի Թուխիկյանը, ով դիտորդական առաքելություն է իրականացրել մարզկենտրոն Իջևանի 41/26 ընտրատեղամասում: «Այն ընտրատածաքում, որտեղ ես եմ դիտորդական առաքելություն իրականացնում, մթնոլորտը հանգիստ է եղել: Միջադեպեր չեն գրանցվել»,- ասաց Թուխիկյանը և հավելեց, որ այստեղ ևս ընտրողների կողմից պասիվություն է նկատվել: Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, […]

Հանցագործներին բռնելու են, տանեն ուր որ պետք է. դարձյալ Րաֆֆին ու Օսիպյանը

Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստանի» հանրահավաքը։ Այստեղ մի քանի տասնյակ ոստիկաններ կան։ Րաֆֆի Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց` ինչու են այդքան շատ ոստիկաններ հավաքվել․ «Հարցնում եմ՝ ում եք պաշտպանելու։ Այսքան քանակությամբ ոստիկաններ ինչո՞ւ եք բերել»։ Ի պատասխան՝ Օսիպյանն ասաց` ժողովրդին են պաշտպանելու եւ հանցագործներին բռնելու են, տանեն ուր որ պետք է։ «Մենք օրենքի սահմաններում ենք գործելու, եւ […]

Նրանք մսխեցին ոչ միայն իրենց քաղաքական, այլև մարդկային ու բարոյական բոլոր ռեսուրսները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հանուն Հայաստանի» գոռալով «Ժառանգության» ղեկավարներն այսօր նոր «բարձրունքներ» նվաճեցին։ Մեկը ճղեց և մի կողմ շպրտեց երկրի ապագայի հանդեպ իր պատասխանատվության զգացումը, մյուսը շամանի պես կրակ է վառել ու կողքը կապիկություն անում, երրորդը՝ անիմաստ շահարկումներով զբաղվում և այլն։ Ընդամենը մի քանի տարի առաջ մեր իրականության ամենահեռանկարային կուսակցությունն այսօր […]

Մալաթիա-Սեբաստիայում հաշվարկը սկսվեց /ֆոտոշարք/

        Ամենաթեժ համարվող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում վերջին ընտրողը ընտրեց 19:50 րոպեին: Ընրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Դադայանը ժամը 20-ին կնքեց քվեատուփը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Դադայանը նշեց, որ օրը անցել է նորմալ, առանց միջադեպերի: «Մեր տեղամասում հիմնական ընտրողների թիվը 1802-է և կից 82   լրացուցիչ ընտրունեինք: քվեարկող քաղաքացիների թիվը 863  է»,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի