06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի  բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ–ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց […]

Լոս-Անջելեսում երկու ինքնաթիռ է բախվել, կան զոհեր

Լոս Անջելեսում խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ: Դրանցում 3 հոգի է գտնվել՝ երկու տղամարդ եւ մեկ կին։ Ինքնաթիռները բախումից հետո օվկիանոսն են ընկել,  այժմ ուղևորներին փնտրելու նպատակով վթարի վայր են ժամանել շուրջ 20 ջրափրկարարներ: Նրանց առայժմ հաջողվել է գտնել ինքնաթիռների բեկորները: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռներում գտնվողներից ոչ ոք չի փրկվել ։

Երվանդ Զախարյանը ընդունել է Վրաստանի եւ Չեխիայի դեսպաններին

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ` նախօրեին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։ Բարձր գնահատելով դեսպանի ավանդը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նախարարը հույս է հայտնել, որ նույնը կշարունակվի նաև հետագայում։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը՝ Ե. Զախարյանը նշել է, որ դրանք հաջողությամբ զարգանում […]

Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ հայերի /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հարցազրույց է տվել Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանին՝ Horizon Live հաղորդման շրջանակում։ Հարցազրույցի ժամանակ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին վերջ տալ ԼՂ հարցում կեղծ հավասարություն պահելուն, հաղորդում է asbarez.com-ը։ «Ադրբեջանը ծանր հրետանի, […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին` ժամը 14:00-ի դրությամբ,  ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այժմ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Թուրքիայում տուրիզմը մեռնում է․ հազարավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել

Թուրքիայում՝ տուրիստական քաղաքներում, 1 300 հյուրանոց է վաճառքի հանվել։ Դեռեւս մեկ տարի առաջ այնտեղ հանգստացողների պակաս չէր զգացվում, սակայն հիմա դրանք դատարկվել են։ Այդ հյուրանոցներն ընդհանուր առմամբ 153 հազար հոգու է տեղավորում, իսկ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար, հայտնում է kp.ru-ն։ Միայն Անթալիա քաղաքում 410 հյուրանոց է վաճառքի հանվել, որոնցից 120-ը հինգաստղանի […]

«Արյուն ու մահեր … » /վիդեո/

«Երկու ժամից սահմանին կլինենք, թող չոգևորվեն ու իրանց հզորի տեղ չդնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկները նշում են, որ ոչ մի վայրկյան չեն մոռանում հարազատ ընկերների, երիտասարդ տղաների թարմ կորստյան ցավը բաց վերքի պես է. «Արյուն ու մահեր … մոռանալ կլինի: Ալիևը պետք ա պատասխան տա»,-ասաց ազատամարտիկ […]

Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Օսման բնակավայրը

Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը գրոհայիններից հետ է գրավել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է  ria.ru-ն։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի