01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հալեպի հայկական շրջանների հրթիռակոծությունները շարունակվում են

Սիրիայի Հալեպ քաղաքում ռումբերի ու հրթիռների պայթյուններն ու դրանց հետևանքով առաջացող ավերածությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը: Անցնող շաբաթ և հատկապես վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը լուրջ գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Հալեպի հայաբնակ թաղամասերից ոչ շատ հեռու՝ ծայրամասային շրջաններում սիրիական բանակի և զինյալ […]

Ոչինչ չասող ելույթ էր. Լևոն Զուրաբյան /վիդեո/

«Դատարկ, ոչինչ չասող, ոչ գեղեցիկ ելույթ էր , մարդու կողմից, ով խոսում է ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրությունների մասին, այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ ինքն է ահաբեկել ժողովրդին` պարտադրելով իր կամքը»,- Լեւոն Զուրաբյանը գնահատելով փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը`սահմանադրական բարեփոխումների առիթով, այսկերպ որակեց այն: Մանրամասները՝տեսանյութում:  

ՀԷՑ-ից տեղեկացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-13:30 Աբովյան փ. 22, 22Ա շենքերը, Սայաթ-Նովա պող. 8 շենքը, Թումանյան փ. 28/20 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 8-13 մուտքերը և 35 շենքը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների,  Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող  հեռախոսահամարներով:  

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի […]

Ոսկու որոնումներ՝ Սոտքի հանքավայրից դուրս

«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ –ն մտադիր է մեծացնել Սեւանա  լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների  տարածքը: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սեւանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաեւ Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին: Ընկերության նոր […]

Հրաժեշտի հանդիպում ՀՀ- Վրաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համգործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը […]

Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները /ֆոտո/

Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, գրում է Ermenihaber.am-ը: Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, […]

Բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները: Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշխատանքային […]

ՀԱԿ-ը բացառիկ կոչ ունի

«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը […]

Գյումրեցու ականջ կտրող կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ: Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի