30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առանց Հայրիկյանի /վիդեո/

ԱԻՄ անդամները այսօր՝ փետրվարի 18-ին ավանդույթի համաձայն  Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների շիրիմներին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը: Երթին ներկա չէր ԱԻՄ առաջնորդը: Արկադի Վարդանյանը տեղեկացրեց, որ նա […]

Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողի պահանջը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց բավարարել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Հանձնաժողովը եկավ եզրակացության, որ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, լրագրողը դիմել է էթրիկայի հանձնաժողով՝ ընդդեմ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկած ՀՀԿ խմբակցության 5 […]

ՄԻԵԴ- ը չի ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել ԼՂՀ- ում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները: Ռադիոլուր-ի փոխանցմաբ Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը Trend- ին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն […]

ՀԷՑ-ի պարտքը մարելու համար Հայաստանը վարկ կվերցնի

«Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար»,-լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5 տոկոս։ Զախարյանը նշեց, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած […]

Դեռեւս բողբոջած ծառեր չկան, սակայն վտանգն դեռ կա. Գյուղփոխնախարար

Այսօր գյուղփախնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ եղանակային կտրուկ փոփոխությունները գյուղատնտեսական մշակաբույսերի եւ առավել եւս տաք փետրվարը չի ստիպի, որպեսզի ծառերն շուտ բողբոջեն: «Սովորաբար երբ բարձր ջերմաստիճանային ռեժիմ է գրանցվում հատկապես փետրվարին, շատերի մոտ շտապողականություն է սկսում, փորձում են օր առաջ դուրս գալ դաշտ կամ այգի […]

Հուշարձան չի քանդվի. նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Երեւանի Պուշկինի փողոցի վրա գտնվող հուշարձաններն ու դրանց նկուղներում առկա մառանները չեն քանդվի: Նշենք, որ խոսքը վերաբերվում է «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում գտնվող հին շենքերին: «Ուղիղ «Դոլամամայի» դիմաց, Աբովյան փողոցի անկյունում կա հուշարձան-շենք, որը եւս նույն կառուցապատողինն է եւ այնտեղ եւս կային նկուղներ, որոնք […]

Կրեմլը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստանը դատապարտել է Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, գրում է Tass.ru-ն։ «Կրեմլում խստիվ դատապարտում են երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում նրանց, ովքեր վիրավորվել են ահաբեկչական այդ գործողության հետեւանքով»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ երեկ Անկարայի կենտրոնում պայթյուն է […]

Եղանակի կտրուկ տաքացում. ինչ է կատարվում

Այս օրերին հասարակության մոտ եղանակային կտրուկ փոփոխությունները բուռն քննարկումների թեմա է դարձել : Մտավախություն կա, որ փետրվարյան կտրուկ տաքացած եղանակն անոմալ երեւույթ կարելի է համարել: Այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը  հայտնել է, որ եղանակային նման փոփոքությունը ոչ […]

“Ну говори же Мко”

ՀՀԿ-ՀՅԴ  մերձեցման հրապարակային արարողակարգը դարձյալ դանդաղում է: Արդյունքում կարծես թե լճացման է գնում փորձագիտական միտքը, երբեմն հումորային մեկնաբանություններին զիջելով քաղաքագիտական թեժացումը: Որքան եւս սպասել, հարցրինք նախկին պատգամավոր Բոստանջյանին, ով ի դեպ, դժվարանում է ՀՀԿ-ՀՅԴ սպասվող քաղաքական մերձեցումն անվանել ‹‹համագործագցություն››: ‹‹Հոգիներս դուրս եկավ. չենք էլ հասկանում՝ համակործակցում են, թե ոչ, ի՞նչ կարող ենք հասկանալ Երկրի հետ չի՛ կարելի այսպես խաղ անել: Էլ չեմ […]

Գիրք նվիրելու ժամանակը

Վաղը՝ փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երեւանյան տոնավաճառը, ինչն ավանդական է դարձել եւ այս տարի կանցկացվի 12-րդ անգամ: Ըստ մասնագետների` միջոցառումը  լավագույն եւ փորձված տարբերակն է մանկահասակ ընթերցողների եւ գրադարանների կապը հաստատելու համար: Տոնավաճառի երեք օրերի ընթացքում հայ հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները: Ի դեպ, այս տարի կազմակերպիչներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի