Ինչո՞ւ է Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել, որպեսզի Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի շիրմաքարը փոքրացնեն կամ արտաշիրիմում անեն. Aysor.am
Սեպտեմբերին Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի (հրամանատար Ճուտ) շիրմաքարը Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել է կա՛մ փոքրացնել, կա՛մ էլ արտաշիրիմում անել։ Aysor.am-ի հետ զրույցում Մանվել Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, նշեց, որ հայրը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն մինչ վերջերս շիրմաքար չի ունեցել։ «Շիրմաքարը մի փոքր իրենց ստանդարտներից մեծ է։ Ու հիմա իրենք ասում են՝ կա՛մ քարը փոքրացրեք, […]


































