ՀՀ իշխող վարչախումբը շարունակաբար թուլացնում է բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու […]