Բացահայտվել է առցանց թմրամիջոցների շրջանառությամբ և դրանից ստացված ավելի քան 1մլրդ դրամի «փողերի լվացմամբ» զբաղվող հանցավոր խումբ. 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, […]


































