13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. զինծառայող է վիրավորվել

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ: «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», – նշել է Աթանեսյանը։

Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։ Անծրագիր լացուկոծը զրո արդյունք է տալու։ Մենք այս պահին նաև չգիտենք՝ այդ անգործությունը անելիքի չիմացությունի՞ց է, թե՞ պետական քաղաքականություն է։ Սա կարևոր հարց է, բայց այս պահին ավելի կարևոր է շրջափակված արցախահայությանը […]

Նիկոլի արյունը ավելի կարմի՞ր է, թե՞ ուղղակի կապույտ է… «Փաստ»

Երբ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, արդեն պարզ էր, թե ինչ շոու է նախատեսվում բեմադրել։ Միաժամանակ, Փաշինյանն անոնսել էր, որ իր խոսքում շատ մեծ նորություններ չեն լինելու։ Ըստ էության, շատ քիչ բան է լինելու բանակցային գործընթացի վերաբերյալ, […]

Պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս․ «Հրապարակ

Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։ Բանն այն է, որ որոշ […]

Փաշինյանը փորձելու է առաջիկայում հնարավոր բոլոր մեթոդներով հասնել իր համար «կոմֆորտ միջավայրի»․ «Փաստ»

Դեռևս մեկ-մեկուկես ամիս առաջ, հղում տալով մեր իշխանական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ առաջիկայում իշխանությունները «իրավական» գործիքակազմով քաղաքական ռեպրեսիաների նոր ալիք են պատրաստում: Նաև ընդգծել էինք, որ խոսքը վերաբերում է խոշոր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Օրերս ականատես եղանք, թե ինչպես ձերբակալվեց, իսկ հետո զավեշտալի պատճառաբանությամբ երկամսյա ժամկետով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի […]

Թշնամին կրակել է Վերին Շորժայի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան:

Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, կյանքը փրկել չի հաջողվել:

Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման իր նպատակաուղղված քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ

Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար […]

Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում. Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը գրում է. «Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ: Նրան շատ աղոտ եմ հիշում, գրեթե չեմ հիշում, ընդամենը մի դրվագ՝ գյուղամիջյան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր եւ կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ հիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ հիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի