24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Ալաշկերտն» իր ուժերը կչափի «Զախոյի» հետ

Վաղը՝ օգոստոսի 23-ին, «Ալաշկերտն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի առաջնության «Զախո» թիմի հետ: Այս մասին տեղեկացնում  է է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Այժմ Իրաքում միջմրցաշրջանային նախապատրաստական փուլ է: Այս օրերին իրաքյան թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: «Ալաշկերտ» –  «Զախո» խաղը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:

Նարեկ Բեգլարյանի գոլը հաղթանակ է պարգևել Ժետիսուին

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով  հաղթել է «Տոբոլին»: Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Նարեկ Բեգլարյանը, ում համար դա առաջին գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում: «Ժետիսուն» մրցաշարային աղյուսակում ընդգրկված է բարձրագույն խմբում տեղը պահպանողների վեցնյակում, որում ընթանում է երրորդ տեղում (ընդհանուր հաշվարկում 9-րդ): Վտանգավոր գոտուց Բեգլարյանի թիմի բաժանում է 4 […]

Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողի մեջ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել […]

Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին եւ վնասել նրանց տեխնիկան. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք […]

Կրակոցներ Վերին Արտաշատում

Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 55-ամյա Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 20.10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն եւ հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է […]

ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցման փորձի համար ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար

ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:   Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել […]

Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուժեղագույն մարզիկները պայքարում էին լավագույնի կոչման համար: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի: Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի […]

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի […]

Իրաքում 36 մարդու են կախել

Իրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար: Այս մասին հայտնում է BBC-ին: Լրատվամիջոցի հաղորդմամբ`  զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: 2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի