08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շահն է որոշում ամեն ինչ»

«Ամբողջ աշխարհում հայտնի փաստ է՝ շահն է որոշում ամեն ինչ: ՌԴ-ն էլ հենց այդ սկզբունքով է առաջնորդվում: Տեսե՛ք, թե  ինչպես է ՌԴ-ն  թույլ տալիս, որ  Թուրքիային ելումուտ անի Սիրիայում: Սա շատ լուրջ բան է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման համոզմունք հայտնեց ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

 

Անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին՝ ասաց Սարգիս Հացպանյանն ընդգծեց. «Նույնիսկ մենք մեր շահերից չենք խոսում: Թուրքիան իբր նեղի մեջ գտնվող հայերին տարել է իր երկիր, տեղավորել, լավ է նայում: խոսքս սիրիահայերի մասին է: Թուրքիան դա ներկայացնում է ու եվրոպացիների աչքին, և ուզում է լավը երևալ: Բայց մենք, ախր, կարող էինք մեր հայրենակիցներին բերել, տեղավորել մեր երկրում»:

Վերջինս անդրադարձավ նաև մեր երկրի տնտեսական վիճակին: Ըստ բանախոսի՝ այն պահից ի վեր, ինչ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է դարձել, մեր երկրի տնտեսական  վիճակն էլ ավելի է վատթարացել:

«Մենք որ ԵՏՄ մտանք, մեզ վարդագույն երկիրնք էին խոստանում, բայց… Անհեթեթ վիճակ է ստեղծվել: Երկրի տնտեսական վիճակը լավ չէ:  Հետընթաց ենք ապրում», – ընդգծեց Սարգիս Հացպանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ