Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ Հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը […]