17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Հայկական վերածնունդը» կստարի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում  աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված  Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով: Այս մասին հայտնում են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ տեղեկացնելով, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում  հանդիպել է «Լուսավոր Հայաստան» […]

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեն կենթարկվի փոփոխությունների

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել […]

Հակամարտության կարգավորումն արդյունավետ է ոչ թե խոսքերով, այլ գործով․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Քերիի հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել, ներկայումս չի դիտարկվում դրա կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»։ «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը […]

Ինչից է մահացել 76 ամյա եզդի կինը

Հիվանդանոցից, հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա Խայլազ Ռասոյանը: Մեկնած օպերատիվ խմբին Խ. Ռասոյանի որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է տան բակում վայր ընկնելու հետեւանքով: Հոկտեմբերի 5-ին, ժամը 4-ին, […]

Վթարային ջրանջատում Շենգավիթում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ», ՙՄաքուր Երկաթ՚ գործարանների, Երևանի ՋԷԿ-ի, Էրեբունի վարչական շրջանի`  Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, […]

Հայտնաբերվել է օձ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի տնակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տնակից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արմեն Լամբարյանը տեղափոխվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, որը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ  Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»: Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, […]

Ի՞նչ կա դրա մեջ. Լոռու մարզպետը` Վանաձորի քաղաքապետ ընտրելու գործընթացից

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` Վանաձորում ոչ մի անորոշ վիճակ չկա, գործող քաղաքապետը դեռևս կատարում է իր պարտականությունները, և ավագանին էլ նիստում կորոշի, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը: «Ավագանու նիստը ամսի 10-ին է, օրենքով սահմանված կարգով այն կկայանա, հետո կերևա` ավագանին ում է  ընտրում: Ի վերջո, մենք բոլորս հստակ գիտակցում էինք, որ այս ընտրությունները քաղաքապետի […]

ԱՄՆ-ում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով կգումարվի. Գարեգին Բ-ն մեկնում է Նյու Յորք

Հոկտեմբերի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք): Հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ […]

Ծնողները 32 տարի շարունակ որդուն թույլ չեն տվել դուրս գալ տնից

Գերմանիայում տարեց ծնողներն իրենց հասուն որդուն թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Նրանք տանը փակել են որդուն, երբ նա 11 տարեկան էր, եւ 32 տարի շարունակ թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Մարկուսի հասակակիցները նրան ծաղրել եւ նեղացրել են, այդ պատճառով ծնողները 11 տարեկան տղային փակել են տանը։ 32 տարի անց տվյալ գյուղ նոր բնակիչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի