08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակառակորդը կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

25 ամյա դատապարտյալը կախվել է

Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում հունիսի 25-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Հունիսի 25–ի վաղ առավոտյան հիվանդասենյակներից մեկում սավանով կախված հայտնաբերվել է 25–ամյա դատապարտյալի դին։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Նախնական տեղեկությամբ` նա դատապարտված էր  սպանության հոդվածով։

Պապը աղոթեց Թուրքիայի ու Հայաստանի հաշտության համար. թուրքական մամուլ

Թուրքիայի էլեկտրոնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին: «Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ սրբազան քահանայապետի և […]

Հռոմի պապի խորհրդանշական արարքը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան խորհրդանշական ավարտ ունեցավ: Խոր Վիրապում  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որպես խաղաղության ուղերձ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ: Խոր Վիրապից Ֆրանցիսկոս Պապը ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այնտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավարտեց իր ուխտագնացությունը առաջին քրիստոնյա […]

Հռոմի Պապը համբուրել և օրհնել է հաշմանդամություն ունեցող անձանց /ֆոտո/

Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ աղոթքից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մոտեցել է հաշմանդամություն ունեցող անձանց եւ օրհնել բոլորին: Հռոմի Պապը համբուրել է նրանցից շատերին, գոտեպնդել ու հորդորել լավատես լինել։    

Իմ Աստվածը խաղաղության Աստված է

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը ազատ է արձակվել

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ով հունվարին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի վարկանիշներով, ազատ է արձակվել: Armsport.am-ը Սիմոնյանի փոաստաբան Լևոն Բաղդասարյանից տեղեկացել է, որ իր պաշտպանյալը երեկ՝ հունիսի 24-ին քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել: «Իմ պաշտպանյալի կալանքի միջոցը փոխվել է. նա քաղաքից չբացակայելու թույլտվությամբ ազատ է արձակվել»,- նշել է Հիշեցնենք, որ […]

Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց. ՄԻՊ

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատությաննախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուրտարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ՇահենՀարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամքրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեններկայացվել: Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրանազատությունից զրկելու իրավաչափության հարցը: […]

Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում. Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԵՏ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (25 հունիսի, 2016 թ., Երևան, Հանրապետության հրապարակ) «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մտթ. Ե 9): Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ […]

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը․ Հռոմի պապ

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ 25 հունիսի 2016թ.   Մեծարգո՛ և հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Պարո՛ն Նախագահ, Սիրելի՛ եղբայրներ և քույրեր Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ: Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված