05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

13 լարված գիշեր ու նորից լուսաբաց.իրավիճակը Խորենացի փողոցում

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ Ցուցարարները ցանկացել են երթ […]

ՊՊԾ գնդի գրավումը խառնել է բոլոր քաղաքական ուժերի պայմանավորվածությունները.Իրատես

«Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում եւ մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռեւս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները եւ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ […]

Գեւորգ Կոստանյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սպասվող պատժի մասին.Ժողովուրդ

««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ […]

Ուկրաինան պատրաստ է ամեն կերպ աջակցել Թուրքիային. Ուկրաինայի դեսպան

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` դեսպանը հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտեց հեղաշրջման փորձը, ավելացրել է «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն […]

Հաղորդում Ալեք Ենիգոմշյանի գործով այսօր կատարված գործողությունների վերաբերյալ

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման […]

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի բողոքը մասնակիորեն բավարարվել է. ՀՔԱՎ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 27-ին մասնակիորեն բավարարել է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում աչքը եւ աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանը բեկանել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25¬-ի որոշումը՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով։ Վերաքննիչ […]

Հայտնաբերվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում և ՛՛Արմենիա՛՛ […]

Հայը հայի վրա չպիտի կրակի. Հերմինե Նաղդալյան

‹‹ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում հիմնականում խոսվել է  վերջին օրերի իրադարձությունների  ու այն լուծումների մասին, որոնց միջոցով կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Մեր մոտեցումը եղել է այն, որ մենք նոր զոհեր ու արյունահեղություն չպիտի ունենանք: Հայը հայի վրա չպիտի կրակի: Իշխպանթությունն անում է ամեն բան, որ չլինեն նոր զոհեր››, -ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ […]

«ՀՀ նախագահը բոլոր հուզող հարցերին կպատասխանի»/վիդեո/

«ՀՀ նախագահը բոլոր հուզող հարցերին կպատասխանի, նա չի խուսափի և  դա պետք է լինի շարունակական»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը, նկատելով որ շուտով կգա այդ պահը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման իրողությանը  քաղաքագետը փաստեց, որ նման իրավիճակի հասունացումը անընդունելի է. Մանրամասները`տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի