04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին ասաց՝ պարո՛ն Հակոբյան, կգաք ինձ մոտ. Փաշինյան

ԱԺ-ում  քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Կատարվող փոփոխության համաձայն` գեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ կոչում ունեցող անձանց ծառայության սահմանային տարիքը` 60, հավասարեցվում է գեներալ-գնդապետ կոչում ունեցողների ծառայության տարիքին` 65, իսկ ԱԱԾ ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` 10 տարի: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝  ԱԱԾ-ում ծառայության կարող են անցնել նաև ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ի, արդարադատության […]

Էրդողանը հիշեցրել է ներգաղթյալ հայերին Թուրքիայից վտարելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաբահաթթին Զաիմ Համալսարանում ծավալուն ելույթով անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էրդողանը, նշելով, որ Գերմանիայի հետ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինելու, ասել է. «Հեյ Գերմանիա, նորից եմ կրկնում` նախ պետք է Հոլոքոստի պատասխանը տաս: Նամիբիայում ավելի քան 100 հազար մարդ եք սպանել, […]

Վարչապետը ընդունել է Չինաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը  ողջունել է պարոն Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան և նշել, որ այն վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում […]

Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված պատգամավորը. մանրամասներ

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Henaran.am-ի  թղթակիցը տեղեկացավ Ստեփանակերտի հիվանդանոցից:  Պատգամավորի վիճակը հնահատվում է կայուն: Բաժանմունքից տեղեկացրեցին նաև, որ Հայկ Խանումյանի մոտ առկա են կողոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային վնասվածքներ, ինչպես նաև կրծքավանդակի սալջարդեր: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր […]

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ

Այսօր՝ հունիսի 6-ին, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թափուր պաշտոնների հավակնորդների քննության առաջին փուլի ընթացքին հետևել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում կմասնակցեն հարցազրույցի։

Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին

  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում   ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին,  բայց, այսուհանդերձ, կարծում է,  որ սա չի ենթադրում, որ մեր երկրի հարցերը պետք է ուրիշները լուծեն: Բաղդասարյանն  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց. «Կան քաղաքական շահեր, որոնց, բնականաբար, պետք է ուշադիր հետևենք, և մենք որևէ երկրից մեծ ակնկալիքներ չպետք է […]

Գերմանիան ընդունել է իր մեղքը․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ Նա ասել է, որ Թուրքիայում հրաշալի հասկանում են, որ Եվրամիության շատ երկրներ կարող են հետեւել Գերմանիայի այդ քայլին ու ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հայկ Դեմոյանը կարեւոր է այն, որ Գերմանիան ընդունել է նաև սեփական մեղսակցությունը ավելի […]

Ստորահագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին՝ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու միջադեպին՝  ասաց ծիծաղելի է այս գործում ԼՂՀ իշխանության հետք տեսնելը: «Ես ինֆորմացիային դեռևս լիովին չեմ տիրապետում և հենց նոր հեռախոսազանգ էի պատրաստվում անել, սակայն գիտեմ, որ ստորահագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ […]

Դասեր մի՛ տվեք Արցախին. Շարմազանովը՝ Փոստանջյանին

ԱԺ-ում նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ, կոչ արեց դատապարտել Արցախում տեղի ունեցող բռնությունները: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Տիկի՛ն Փոստանջյան, Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, եւ Արցախի իրավապահ մարմինները կքննեն, կորոշեն՝ ինչ է եղել: Պետք չէ այստեղ դասեր տալ Արցախի իշխանություններին»:

Քաղաքապետի խիստ հանձնարարականները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքում վերանորոգվել է 176 մուտք. այս տարվա ծրագրով նախատեսված է նորոգել 891-ը: Նաև զեկուցվել է, որ, համաձայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի