18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իտալական Ռիետի քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Ռիետի քաղաքի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է միաձայն ընդունել: Այս մասին տեղեկացնում է “Nouvelles d’Arménie”-ն: Ռիետի քաղաքը գտնվում է Իտալիայի կենտրոնական մասում` Լացիո մարզում: Նրա բնակչությունը 48 հազար է:

ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն […]

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Մուհամմադ Հուսեյն Տանտաուիին՝ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին: Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչև այժմ իրականացնում էր իր նախորդը՝ […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկիչը բանտարկյալ է եղել Աֆղանստանում

Տղամարդուն, ով մեղադրվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իրագործած մի շարք հրեշավոր սպանությունների, այդ թվում` հրեական դպրոցի աշակերտների սպանությունների մեջ, ճանաչել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտապետը, հաղորդում է “Reuters”-ը: Նա վկայել է, որ Մուհամեդ Մերահը բանտարկյալներից մեկն է եղել, ում հաջողվել է փախչել: Բանտապետը պատմել է, որ Մերահը ձերբակալվել է 2007-ին` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Նրան դատապարտել […]

Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Մարտի 20-ին Կանզասում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի կոնգրեսի սենատի նախագահ Մորրիսի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Օ՛Նիլի հետ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացվել են ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաև հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:              Կանզասի […]

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների դիվանագետներն առաջին քննարկումն են անցկացրել Արեւմուտքի երկրների կողմից պատրաստված բանաձեւի շուրջ, որն աջակցում է Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` խաղաղություն հաստատելու ջանքերին: “AFP”-ի հաղորդմամբ` բանաձեւում չի քննադատվում բռնությունը Սիրիայում, այլ “խորին անհանգստություն” է արտահայտում երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ “խորին ցավակցություններ” է հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին: Բանաձեւի նախագիծը […]

Հանրապետականների մրցապայքարն ընթացքի մեջ է. Միթ Ռոմնիի հերթական հաղթանակը Իլինոյսում էր

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հեշտորեն հաղթանակ է գրանցել ամերիկյան ամենամեծ նահանգներից մեկում` Իլինոյսում կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության  փրայմերիզում` ավելի առաջ անցնելով իր մրցակիցներից: 2-րդ տեղում, ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, նախկին սենատոր Ռիկ Սանտորումն էր, ով Ռոմնիի հիմնական մրցակիցն է, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: 3-րդ տեղում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլն է […]

Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել Սենատ

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: Օրինագծի համահեղինակներն են դեմոկրատական կուսակցության անդամ սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բեննեթը, Դայան Ֆայնշտայնը, Կարլ Լեւինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուզը, Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը: Նրանք […]

20 տարի անց մենք պետք է ունենանք լուծված հակամարտություն. Ռոբերտ Բրադտկե

ԵԱՀԿ-ն մարտի 24-ին նշելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն  ուղղված դիվանագիտության 20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Ռոբերտ Բրադտկեն հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության ընթացքում ձեռք բերված առաջընթացի եւ խոչընդոտների մասին: Բրադտկեի կարծիքով` հիմա Հայաստանը եւ Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղ կարգավորմանը, քան 1992-94-ին, երբ հրադադարի մասին համաձայնությունն ուժ մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի