Չինաստանից ներկրված 249 ավտոբուսների մեծ մասը վաղվանից կգործարկվեն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի ‘Հայեր-Բաս’ ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ: ‘Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, և երևանցիներն […]