02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Շառլ Ազնավուրի հանդիպումը Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը  օրերս հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր գործունեությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքից: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի և […]

Վլադիմիր Գասպարյանը դեռ գոհ չէ

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշեց, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել […]

Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ […]

ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Երևանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանների հետ

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն եւ նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը: Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի […]

Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի վարչական շրջան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է վարչական շրջանի Մանկական այգին: Հանգստի այս գոտու  բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եվ շարունակում. ՛՛Ծրագրի համաձայն ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է […]

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականները կոչ են անում միջազգային հանրությանը սանձել Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ ադրբեջանահայ  փախստականների հարցը բանակցային գործընթացի քննարկման առարկա չի դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը միջազգային ուժերի օգնությամբ իր նպատակներին հասնելու փորձ ունի, եւ հիմա էլ փորձում է  Հայաստանի վրա ճնշում գործադրել դրսի ուժերի օգնությամբ, ինչի […]

ՌԴ-ը եւ Ֆրանսիան քննարկում են Սիրիայի ապագան

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են, թե ինչ է լինելու Սիրիայում Բաշար ալ-Ասադի` իշխանությունից հեռանալուց հետո, հայտնում է “Росбалт”-ը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ներկայումս ռուսական կողմը այնքան էլ կապված չէ ալ-Ասադի հետ, քանի որ հասկանում է, որ նա բռնապետ եւ մարդասպան է, սակայն Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ով կզբաղեցնի նրա […]

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն

 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի […]

Հայ-ճապոնական համագործակցութուն մշակույթի լեզվով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական ՛՛Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ՛՛  միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երեւանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով եւ ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա եւ մասնավորապես […]

Եգիպտական խորհրդարանն անվավեր է ճանաչվել

Եգիպտոսի  Սահմանադրական դատարանի որոշման համաձայն վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններն անվավեր են ճանաչվել, իսկ խորհրդարանի ներկա կազմը` անօրինական, տեղեկացնում է “AFP”-ը: Դատավորների կարծիքով` մեկ մանդատով շրջաններում ընտրությունների անցկացման օրենքները չեն համապատասխանում Սահմանադրությանը, այդ պատճառով էլ այդ ընտրությունների արդյունքները չեն կարող օրինական լինել: Ընդ որում, Սահմանադրական դատարանի ղեկավար Ֆարուկ Սուլթանը հայտարարել է, որ որոշման համաձայն` “խորհրդարանը կորցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի