Ամփոփվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները
“Մուսուլման եղբայրների” կողմից առաջադրված թեկնածու Մուհամեդ Մուրսին հաղթել է Եգիպտոսի նախագահական ընտրություններում, հայտնել է նախագահական ընտրությունների Բարձրագույն հանձնաժողովի նախագահ Ֆարուկ Սուլթանը, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Նրա խոսքով` Մուրսիի օգտին է քվեարկել 13,23 մլն ընտրող, ինչը կազմում է ընդհանուր ընտրազանգվածի 51,7 տոկոսը: Նրա մրցակիցը` ռազմաօդային ուժերի գեներալ, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ստացել է 12,35 մլն ընտրողների […]