23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

45 մլն ԱՄՆ դոլար փոխառություն ՀՀ ճանապարհների համար

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ս.թ. փետրվարի 11-ին ստորագրեցին “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և […]

Խիստ նկատողություն

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն պատրաստ են:  Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:   Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի […]

Հռոմի պապը հրաժարական է տվել

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է գահից, հաղորդում է “Corriere della Sera”-ն: 85-ամյա պապը լիազորությունները վայր կդնի փետրվարի 28-ին ժամը 23.00-ին: Նման հայտարարությամբ` լատիներեն լեզվով,  պապը ելույթ է ունեցել Օրանտոյի նահատակներին նվիրված միջոցառմանը: Նա նշել է, որ լիազորությունները վայր դնելու պատճառը առողջական վիճակի վատթարացումն է:  Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել 1415-ին, երբ գահից հրաժարվել էր […]

Ահազանգ. Աջափնյակում ՀՀԿ-ն ընտրակաշառք է առաջարկել

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ www.iditord.org էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին: Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ: Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված  հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մատնանշված […]

Դարձավ Վիգեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ոսկան քահանա Բաղումյանը (Տավուշի թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Վիգեն Բաղումյան ավազանի անունով:

ԱԱԾ-ից տեղեկացնում են

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.  Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր “Նագան” տեսակի […]

Ստանձնել է ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ […]

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Փետրվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ:   Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն  կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների և դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ  ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել, […]

ԱԱԾ-ն հետքի վրա՞ է

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավա­րական գործողությունների արդյունքների,  մասնավորապես, ձեռք բերված ցուց­մունք­ների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վեր­լուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցա­գործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:   Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում […]

Նալբանդյանը կայցելի Վրաստան

Փետրվարի 11-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին: Այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված