06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խիստ նկատողություն

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն պատրաստ են:  Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:

 

Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում  կկիրառվի նաև հրապարակների և փողոցների լանդշաֆտային դիզայնով ձևավորման սկզբունքը: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված տարածքների էսքիզային տարբերակներն արդեն պատրաստ են: Զեկուցվել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջիկայում պատրաստ կլինեն նաև մյուս վարչական շրջանների լանդշաֆտային ձևավորման էսքիզային տարբերակները:

 

Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի ստուգման, վթարների վերականգնման և նոր ցանցերի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

 

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհների կառուցման աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն դարձնել նաև հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացին:

 

Զեկուցվել է նաև, որ մինչ շինբարեկարգման հիմնական ծրագրերի մեկնարկը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են փոսալցման աշխատանքերը:

 

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման և հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հայտնաբերման մասով կազմվել են արձանագրություններ:

 

Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի բացառման, ինչպես նաև բարձր երաժշտությունն արգելելու ուղղությամբ վերահսկողությունը:

 

Հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել նաև հատկապես բազմաբնակարան շենքերի նկուղային և առաջին հարկերում գործող ժամանցի կենտրոնների ժամը 24:00-ից հետո, օրենքով սահմանված կարգով, գործունեության պատշաճ կազմակերպումը.

 

“Այս տարեսկզբին իմ կողմից հանձնարարվել է ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվություն չտրամադրել այն ժամանցային կենտրոններին, որոնց ոչ պատշաճ կազմակերպած աշխատանքից կդժգոհի տվյալ շենքի կամ հարակից տարածքի թեկուզև մեկ բնակիչ:

 

Այսօր արդեն կարող ենք փաստել, որ դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիների կողմից, ինչը սակայն չի նշանակում, թե պետք է բավարարվենք կատարածով: Պատասխանատու բոլոր ծառայություններն այսուհետ էլ պետք է խստորեն հետևեն սահմանված նորմերի պահպանմանն ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 32 ընտանիք, 37 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

 

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ վարչական շրջանների հատկապես սեփական տնատիրությունների հատվածներում բնակիչներին բաժանվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի համապատասխան հեռախոսահամարներով այցեքարտեր: Հանձնարարվել է շարունակել գործընթացը:

 

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպություններում, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության ավտոտրանսպորտային ընկերություններում աշխատանքի ընդունման մասին տարածած հայտարարությունների շրջանակում դիմումների ստացումը:  

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարվել այդ ուսումնական հաստատությունների տնօրեններին:

 

 Խիստ նկատողություն է հայտարարվել նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ