23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ադրբեջանը տհաճ անակնկալ է մատուցել Չեխիայի Հանրապետությանը

Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարությունը ներգրավված չի եղել Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից ներկայացված բանաձեւի պատրաստմանը: Չեխիայի Հանրապետոթյան պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ: Չեխիան աջակցում է միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորմանը, եւ բարեկամական ու փոխադարձ հարաբերություններ է շարունակում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: ԱԳ նախարարությունը ոչ […]

Ազատ դեմոկրատները շնորհավորում են

Սիրելի՛  հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: 25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, եւ հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաեւ հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: “Հայ ժողովրդի ընտրությունը վկայում է մեծ վստահության, ինչպես նաեւ Հայաստանի պետական շահերի առաջխաղացման, երկիրը խաղաղության, ժողովրդավարության եւ առաջընթացի ճանապարհով տանելու ձեր կարողության եւ տաղանդի, տնտեսական, քաղաքական եւ պաշտպանական բարդ առաջադրանքները լուծելու Ձեր արժանիքների ճանաչման մասին”,-ասվում է Նիկոլայ Բորդյուժայի շնորհավորական հեռագրում: Նա նաեւ […]

Շարունակում են շնորհավորել Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից: Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է. “Ձերդ Գերազանցություն, Անկեղծ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Մենք շատ ուրախ ենք, որ […]

ԵՄ-ը գոհ է ՀՀ նախագահական ընտրություններից

ԵՄ անվտանգության եւ միջազգային հարցերով բարձրագույն ներկայցուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.  “Հաշվի առնելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` կիսում ենք միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները եւ եզրակացությունները: Մենք ողջունում ենք Հայաստանում գրանցված առաջընթացը եւ ներդրված ջանքերը` միջազգային […]

Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` վերընտրվելու առթիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ` նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն:  Սաակաշվիլին հայ գործընկերոջը մաղթել է հաջողություններ, հայ ժողովրրդին` բարեկեցություն, Հայաստանին` ժողովրդավարական եւ տնտեսական զարգացում:  Հեռախոսազրույցի ընթացքում 2 երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի հետագա հարաբերությունները:

ԱԺ հանձնաժողովների նիստին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված ‘’Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին’’ եւ ‘’Պետական տուրքի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին’’ օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն […]

Երեք քրեական գործ

ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) եւ 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։  Այսպես. 1. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ […]

ԿԸՀ-ն վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել

2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Հետընտրական ժամանակահատվածում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների քանակի վերաբերյալ՝ ըստ Երևան քաղաքի և մարզերի   (19.02.2013 թ.  ժամը 08:00-ից 20.02.2013 թ. ժամը 09:00-ի դրությամբ, թարմացված)   1. Երևան քաղաք – 11 դեպք (նշված դեպքերով քրեական գործեր չեն հարուցվել) 2. Լոռու մարզ – 1 դեպք   3. Արարարտի մարզ –  7 դեպք   4. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի