10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն […]

Մշակվում է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական փաթեթ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին օրենսդրական փաթեթի մշակման նախագծին առնչվող հարցեր: ՎԶԵԲ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու  պետությունբ – մասնավոր հատված համագործակցության ժամանակակից մոդել, այդ թվում՝ ստեղծելով պետություն – մասնավոր հատված փոխգործակցության մասին բազմակողմանի օրենսդրություն: ՎԶԵԲ-ի […]

Նախագահը շնորհավորել է Էդվարդ Միլիտոնյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 12-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: «Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին եւ թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն […]

«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության  2017 թ. գործունեության   ծրագրով նախատեսված  գերակա  խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ  ոլորտում  իրականացվում   է  25 ներդրումային ծրագիր, որից 23-ը  դրամաշնորհային են, 2-ը՝  պետական բյուջեից […]

Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ […]

Պետք է ձեւավորվի ժամանակակից, ագրեսիվ թիմ.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:     Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Կորեայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և […]

«Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի համաքաղաքացիներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Պատմության ընթացքում հայը բազմիցս է ապացուցել, որ կարողանում է խաղաղ, ստեղծագործ առօրյան թողնել և կենաց ու մահու պայքար մղել […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տոնական միջոցառման մասնակիցների […]

«Մեր զինվորների անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները»

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է հետևյալը. «Սիրելի՜ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու Խաղաղության տոնը` Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի