23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։ Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ […]

«Պոստում կանգնած տխուր-տրտում …» զոհված զինվորի վերջին գրառումը /ֆոտո/

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Թշնամու հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, բայց ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:  Հայկ Բարոյանի սոցցանցում տեղադրված վերջին լուսանկարներն ու […]

Իրավիճակը սահմանում լարված է

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրավիճակը ՀՀ և ԼՂՀ սահմանում այս օրերին լարված է: «Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ  միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում այս ամենի վրա:  Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ թշնամին […]

ՀՀ պաշտպանության նախարարի շրջայցը զորամասեր

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել […]

Մարտական հենակետում զինվոր է մահացել

Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Չի վախենում՝ զինվոր է…/վիդեո/

«Զինվո՜ր… զինվոր մեծ բան է, Հարո՛ւթ: Զինվոր մեծ մարդ է: Զինվոր քեռի Մանուկն էր, զինվոր Գևորգ Չաուշն էր, Անդրանիկն էր, զինվոր ֆիդայիներն էին, Հարութ, էն առյուծ տղերքն էին»,-ասում է Մուշեղ Գալշոյանի հերոսը՝ Ձորի Միրոն: Այսօր սահմանին կանգնած դիրքապահ հայ զինվորը հպարտ է, հպարտ է, որ պաշտպանում է հայրենիքն ու ֆիդայի-զինվորների պաշտպանած հայրենիքը: Մեզ հետ զրույցում […]

Երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք: 

« Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար»

 Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար, հատկապես այն երկրների համար է այն կարևոր, որոնք շրջափակման, հակամարտությունների և այլ սահմանափակումների առկայության ներքո են գտնվում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանի հարցին: «Ռազմական արդյունաբերության ոլորտը հնարավորություն է տալիս բանակի համալրման խնդիրների լուրջ ուշադրություն դարձնել. գտնում […]

Ներկայացրել են Սեյրան Օհանյանին

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի