11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծնկաչոք աղոթքով

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում քիչ առաջ հայրենիքը պաշտպանելու երդում տվեցին 10 000 պատանի երկրապահներ: Օրը պատահական չէր ընտրված:

Հիշեցնենք, այսօր Երկրապահի հիմնադիր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս մասին իր խոսքում հիշատակեց նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ բարձրաստիճան այրեր:

Պատանիները երդումը տվեցին ծնկած` աղոթելով: 

Այս պահին պատանիները ցույց են տալիս իրենց զինվորական պատրաստվածությունը եւ ցուցադրական մարտեր են ներկայացնում: Քիչ հետո նրանք շարային քայլքով կմոտենան Ծիծեռնակաբերդին` ցեղասպանության զոհերի հուշակոթողին հարգանքի տուրք մատուցելու:

Մանրամասները եւ տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ