Մարտական հենակետում զինվոր է զոհվել
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին եւ լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, […]





































