04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու էր.մայրը ծանր վիճակում է

Ադրբեջանական դիվերսիայի ընթացքում երեկ գլխի շրջանում վիրավորում ստացած զինվորներից մեկը Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 20-ամյա Սամվել Հակոբյանն է։ Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ դեպքի մասին իմանալուն պես, բացի հարազատներից, Ստեփանակերտ են մեկնել եւս 10 մարդ: «Մայրը չի մեկնել, ուղղակի ի վիճակի չէր տեղաշարժվելու, ինքն իրեն կորցրել է»,- ասաց գյուղապետը: Խոսելով այս պահին […]

ՌԴ-ն 4 միավոր Յակ-130 կտրամադրի Բելառուսին. Հայաստանի հետ եւս բանակցում են

Այս տարվա ապրիլին Բելառուսը Ռուսաստանից 4 միավոր Յակ-130 ինքնաթիռ կստանա: Նման հայտարարություն է արել  ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» ավիաշինական ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն Մալազիայում տեղի ունեցած «Լանկավի միջազգային ծովային և ավիատիեզերական ցուցահադես-2015»-ի ժամանակ, գրում է Belta-ն: Դեմչենկոն նաև հայտարարել է, որ եւս  4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ ուղարկվի Ղազախստան, իսկ ինչ վերաբերում է ԱՊՀ մյուս երկրներին ինքնաթիռ […]

«Այ մա՛րդ, կնոպկա սեղմող ենք, դու բեր, մենք կանցկացնենք»

Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման էր դրվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության կողմից ներկայացրած նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցը։ Նախագծով նախատեսվում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր […]

Զոհված տղաներից մեկը Արցախից է` ընտանիքի ճրագը

Մարտի 19-ին Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակումը կանխելիս զոհված` ՊԲ զինծառայող, 19-ամյա շարքային Հակոբ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր: Հակոբն ընտանիքի միակ արու զավակն էր` երկու քրոջ եղբայր: Մեր տեղեկություններով` Հակոբը բանակ է զորակոչվել 2014-ի հունիսին: Նա սովորում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի […]

Մեր ժողովուրդը վատ է զգում դրանից. Սահակյանը՝ ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելուց

«Քաղաքական տեսակետից ու ժողովրդավարական զարգացման տեսակետից մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ: Սա հենց այհսօրվա արաձանագրոըմ չէ, դա միշտ ենք ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը՝ ամփոփելով Եվրանեսթի ու եվրոպական շաբաթվա արդյունքները: ԱԺ նախագահը նաև բացատրեց, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու մարտի 20-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովին:  […]

Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին. Սաջադ Քամիր

«Երբ ես եկա ասյտեղ, առաջին իսկ հանդիպումս ԵԱՀԿ-ի դեսպանի հետ էր: Մենք բացարձակապես հանձնառու ենք մնում՝ սատարելու ԵԱՀԿ-ին ու Մինսկի գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը՝ խոսելով սահմանին առկա լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտման մասին: «Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին: Մենք […]

Վստահ է

«Պատասխանելով «Bloomberg» պարբերականի լրագրող Սառա Խոջոյանի այն հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա, Սեյրան Օհանյանը նշեց. «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում […]

Հրամանատարս` 26-ի Յուրան երկնքից նայում է. ազատամարտիկի մեդալները` Սեֆիլյանին /վիդեո/

 «Պարգևները ոնց կրեմ, եթե  իմ հրամանատարը` 26-ի Յուրան երկնքից ինձ է նայում, ու տեսնում է այս վայրագությունները»,-այսօր «Հիմնադիր խորհրդարանում» կայացած ասուլիսի ժամանակ իր պետական պարգևները հանձնեց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Սահակյանը պարգևները կհանձնի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: Նա նշեց, որ սիրով ու հպարտությամբ է կրել այդ պարգևները, բայց Բերձորում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այլևս չի կարող կրել […]

Հերոսներից մեկը` Արշակ Հարությունյան

Հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված ժամկետային զինծառայող Արշակ Հարությունյան: Ծնողները ցանկանում են, որ Արշակին զինվորական կարգով հուղարկավորեն, սակայն աճյունը ոչ թե «Եռաբլուրում» ամփոփվի, այլ ընտանեկան գերեզմանում՝ պապի՝ Արշակ Գրիգորյանի կողքին, որը 1992թ.-ին նույնպես զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ: Լուսանկարը` Նոր Հայաստան ֆեյսբուքյան էջից

«Սերժին շատ հստակ պատասխանեցին»

Քաղաքականությամբ զբաղվող որոշ մեծահարուստ գեներալներ ու այլ պաշտոնյաներ, Ադրբեջանի վրա հոխորտալու փոխարեն թող գործ անեն… Մաշվում ենք, սենց չենք կարա, լուծում է պետք, իսկ դուք դրել ադրբեջանցու մարտի դաշտում թողած զենքերով եք ուրախանում ու ասում մեզնից մի քանի անգամ շատ զոհ են տվել…Հետո՞, ինչնե՞րս ավելացավ… Անտանգություն ասվածը նա չէ, որ հարձակվեն վնաս տան, հետո հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի