27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր ժողովուրդը վատ է զգում դրանից. Սահակյանը՝ ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելուց

«Քաղաքական տեսակետից ու ժողովրդավարական զարգացման տեսակետից մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ: Սա հենց այհսօրվա արաձանագրոըմ չէ, դա միշտ ենք ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը՝ ամփոփելով Եվրանեսթի ու եվրոպական շաբաթվա արդյունքները: ԱԺ նախագահը նաև բացատրեց, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու մարտի 20-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովին: 

«Դա Եվրասիական տնտեսական միության կազմակերպած միջոցառումը չէ, դա ԵՏՄ կառույցների կամ նրա բնութագրերի շրջանակում քննարկում չէ, պետություններն իրենց ներսում պարզաբանելու խնդիրներ ունեն ու փորձում են հանդիպել»,-նշեց նա:

Հարցին, թե նախագահը մտահոգություն հայտնեց Ադրբեջանին ՌԴ-ից զենքի վաճառքի կապակցությամբ, ի՞նչ պատասխան է ակնկալվում, Սահակյանն ասաց. «Ես որևէ արձագանք չեմ սպասում, որովհետև մեր ռուս գործընկերների հետ իմ այցի ժամանակ Մոսկվա խոսել եմ այդ մասին: Ոչ մի երրորդ պետության գործը չէ, բայց դժգոհություն մենք միշտ ենք հայտնել, որովհետև բարոյական տեսակետից խոցելի է դարձնում, ու մեր ժողովուրդը վատ է զգում դրանից:

Հայ-ռուսական պատվիրակության շրջանում բարձրացվում է այդ հարցը, ժողովուրդների փոխհարաբերությունների մեջ որոշակի խնդիրներ առաջացնում է»: Միաժամանակ Աժ նախագահը շեշտեց, որ ՀՀ-ն ՌԴ-ից արտոնյալ պայմաններով է զենք գնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ