15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ․ ՊՆ

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված […]

Վարդենիսում զոհվածի հայրը ինքնասպան է եղել

«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ադրբեջանական լայնածավալ  […]

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել /Տեսանյութ/

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

Որոշվել է ՀՀ նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է: «Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, հրետանային […]

Իսկ civic.am-ը չի ցանկանու՞մ համեմատական վերլուծություն հրապարակի, թե ու՞մ օրոք է Հայաստանը կորցրել ամենաշատ տարածքներն ու տվել ամենաշատ զոհերը

Հոդվածը ճիշտ կլիներ վերնագրվեր «ՀՀ ո՞ր ղեկավարի օրոք են մսխվել ռազմական ծասերը»: Ահա այսպես են դավադիր ռեժիմին սպասարկող լրատվամիջոցները կեղծիքի միջոցով մանիպուլյացնում հասարակ ժողովրդին ու մատաղ անում նրանց երեխաներին նիկոլիզմի շահերին: Ինչու՞մ է կայանում մանիպուլյացիան: Եթե հանենք Նիկոլի ձեռք բերած աննպատակահարմար ու անհրթիռ ինքնաթիռների վրա մսխած շուրջ 130 մլն դոլարը և երրորդ երկրից սպիսատ արված […]

Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել:   ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ:

Ապատեղեկատվություն է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, ՊՆ խոսնակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակը։   «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,– նշել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի