15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա մեկ վիրավոր. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Զինվորներն ուղիղ ասել են՝ մայկա տրուսիկի փոխարեն զենք բերեիք. Հրապարակ

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, […]

ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին  է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է լուրը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել […]

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ /Տեսանյութ/

Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17 ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը… Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարեն, ի ցույց աշխարհի ցուցադրեն, […]

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել:  «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել:  Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի