10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նոր կուրս

Ինչ սպասել ղարաբաղաադրբեջանական սահմանին զինտեխնիկայի ծավալուն կուտակումների արդյունքում. ի վերջո, կկրակի՞ արդյոք Բաքվի զենքը` հաշվի առնելով այդ երկրի ամենաբարձր մակարդակներում հնչող ոչ ադեկվատ ռազմական հռետորաբանությունը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ավելի քան համոզված է. ‹‹ Լայնամասշտաբ ռազմական գործողություններին չի հասնի գործը: Հիմա այդ կուտակումները ինչ-որ պրոցես են՝ սպասվող բանակցություններից առաջ: Այս օրերին կողմերն ուզում են ցույց տալ […]

Խաչը` նամակի մեջ. հոսպիտալում բացել են նամակները /ֆոտո/

ԼՂՀ-ում տեղակայված Ջաբրաիլի զինվորական հոսպիալում, այս պահին  ծանր վիրավորներ չկան: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ռազմաճակատի հարավարեւելյան թեւում վիրավոր զինվորներին ընդունելու եւ բուժական առաջնահերթ քայլեր կատարելու խնդիրը  դրված է եղել հենց այս հոսպիտալի վրա: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց հոսպիտալի հրամանատար Վահան Ոսկանյանը` նշելով, որ հիմնական ծանրաբեռնվածությունն այդ օրերին ընկած է եղել վիրաբուժական բաժանմունքի բժիշկների […]

«Հայր Սուրբ օրհնիր խաչս՝ առաջնագիծ եմ գնում»

Առաջնագծում հերթափոխի շտապող կամավորը խնդրում է Մկրտիչ աբեղա Կարապետյանին օրհնել իր պարանոցի խաչը, քանի որ վստահ է`  խաչի զորությամբ հաղթելու է թշնամուն: Առաջնագծում զինվորներին խրախուսող Հայր Սուրբը նկատում է, որ հայ զինվորը հաղթել է Ավարայրում մսից ու արյունից կազմված տանկերին՝ փղերին. «Երկաթե տանկերին էլ կհաղթենք », վստահեցնում է: Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվան փոխվում է. Հրապարակ

Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիևից՝ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, և հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում և՝ արևմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է՝ ոչ Ադրբեջանին «անհարմար պահինե զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, և, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձևով փորձում է […]

Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած […]

«Խուժան թեմա» են տեսել, ոգևորովել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձլ է քննադատության թիրախ դարձած վերջին թեմաներից մեկին պատգամավոր Թեւան Պողոսյանի առաջարկին, ե պետք է ստեղծել զինծառայողների սերմնաբջիջների բանկ մասնավորապես նշելով. Նրա խոսքը կյանքի մասին է… Ժամանակին, երբ որոշվեց ընտանիքի միակ զավակներին առաջնագիծ չուղարկել, հասարակությունը ողջունեց ռազմական իշխանությունների այդ որոշումը։ Ինչի՞ մասին էր այն ժամանակ խոսքը։ Իհարկե՝ կյանքի։ Իհարկե ընտանիքի շարունակականության, ազգի գենոֆոնդի, […]

Պետք է արժանին մատուցել

Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը: Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար […]

Սեյրան Օհանյանը ստուգում է

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման […]

Պետք է նախահարձակ լինել

Վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ հնարավոր չէ հստակ ասել՝  Ադրբեջանի կողմից՝ շփման գծում զինտեխնիկայի լայնածավալ կուտակումները ինչ նպատակ է հետապնդում. Հայաստանին ցույց տալ իր ուժե՞րը, թե՞ վերսկսել ռազմական գործողությունները: ‹‹Երևի պետք է կոչ անել համապատասխան պետական մարմիններին, որ գոնե այս անգամ  նրանք լինեն նախահարձակ, եթե հարկ լինի: Լավ հիշում եմ, որ պատկան մարմիններն  ասում […]

«Օղակ» գործողության 25-ամյակը

25 տարի առաջ, 1991-ի այս օրերին Արցախի հյուսիսում Սովետական իշխանությունների կողմից իրականացվեց «Օղակ» («Кольцо») օպերացիան, որի նապատակն էր էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ անկախության մասին հանրաքվե թույլ չտալու համար: 1991 թ. փետրվարին Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար և ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Պոլյանիչկոն, ով նաև խորհրդային ամենաակտիվ գաղափարախոսն էր աֆղանական պատերազմում, խոսելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի