10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊՆ-ում քննարվկել են բանակաշինության խնդիրները

Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը: Եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր: Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում Սեյրան […]

Շրջանառությունից դուրս է բերվել զորակոչից տարկետման իրավունքը հանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին շրջանառությունից հանվել է «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Սահմանային լարվածության այս օրերին տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հանել պարտադիր […]

Խաղաղապահների վտանգը Արցախում

Արցախում ապրիլյան «Քառօրյա պատերազմից» հետո բազմիցս խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր բերել: Տեսանյութում քննարկել ենք միջազգային խաղաղապահության ու մասնավորապես ռուսաստանյան խաղաղապահական օպերացիաների պատմությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ՌԴ-ից զենքի ձեռքբերման աշխատանքներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի. Կորյուն Նահապետյան

Վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին այսօրԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,- ընդգծեց Նահապետյանը: Վերջինս ընդգծեց՝  ՀՀ պաշտպանության նախարարության, […]

Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ […]

«Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել». շարքային Արման Ավետիսյան

Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ […]

Աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված սոցիալական ապահովման խնդիրներին

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Պաշտպանական […]

Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հակատանկային նռնականետ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի