10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամանսրեը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին: Խորհրդատվությունների նպատակով […]

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կոչը

Հայոց բանակի քաջ ռազմիկնե՛ր Մեր դարավոր թշնամին` հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով լեցուն, ապրիլի սկզբին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Քառօրյա պատերազմում, ցուցաբերելով անձնուրաց հերոսության բազում օրինակներ, անկոտրում կամք ու վճռականություն, ջախջախիչ հարվածներ հասցնելով հորդաներին, Դուք կասեցրիք նրանց առաջխաղացումն ու սանձեցիք արյունարբու թշնամուն՝ երիցս հաստատելով հայոց զինավառ ուժի փառքը: Հայ ժողովուրդը […]

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ճանաչել է Արցախը /ֆոտո, վիդեո/

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։ Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։ Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին […]

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման […]

Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Մեկնարկել է ԱԺ պատգամավորների և ՊՆ նախարարի հանդիպումը

ԱԺ-ում մեկնարկել է պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Տեղեկացնենք՝ հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ […]

Մայիսի 8-9-ին թշնամու կողմից որևէ հարձակում թույլ չենք տա

Երեկ գիշերը թեժ է եղել առաջնագծում. հնչել են կրակոցներ, այս մասին տեղեկացնում է Henaran-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ` մեր զինվորների ոգին շատ բարձր է և մարտական. «Եթե մեզ թույլ տան շատ արագ կոչնչացնենք թշնամուն և կգրավենք նրանց դիրքերը»: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մեր խաղաղությունն ապահովող հայ զինվորներն իրենց օրը սկսում են Տերունական աղոթքով: Henaran-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Մկրիտիչ […]

Սպայական կոչումներ են շնորհվել ժամկետային զինծառայողներին. ԼՂՀ ՊՆ

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ […]

Այլապես կստացվի ինչպես միշտ

Դեմ չեմ բոլորին զորակեչելու նախաձեռնությանը, սակայն սա համալիր լուծում է պահանջում, այլապես կստացվի ինչպես միշտ: Նախ, կարծում եմ, նպատակահարմար է կրճատել ծառայության ժամկետը՝ ընդհուպ 1 տարով, պայմանով, որ երեք տարին մեկ 2-ական ամսով անխտիր անցնեն վերապատրաստման վարժահավաքների՝ անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից: Ինքս ծառայել եմ Գերմանիայում տեղակայված 1200 զինվոր ունեցող խորհրդային զորամասում և ճանաչվել լավագույնը […]

Հակառակորդը շարունակել է խաղտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի