11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ինչպես կարող են կանայք ծառայել հայոց բանակում

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են` – ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները, – օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները, – իգական սեռի […]

Դեսպան Վոլինկինն ու ռուսական քարոզչամեքենան

Մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երեւանի Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան ն.գ. Իվան Վոլինկինը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց. «Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Ռուս դիվանագետի այս հայտարարությունը, հիրավի ուշագրավ է այն համատեքստում, որ վերջին ամսվա ընթացքում հասարակական եւ քաղաքական ամենաակտուալ թեմաներից են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները: […]

Քառօրյա պատերազմի մասնակիցները հիշում են ու բացահայտում /վիդեո/

«Տագնապ եղավ ու բոլորս խառնվեցինք իրար: Միշտ պատրաստ ենք պաշտպանել սահմանը և տուն չենք գնա  մինչև խնդիրը հանգուցալուծում չունենա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից Էդվին Բարսեղյանը: Ժամկետային զինծառայողները ամեն բան լավ են հիշու ու ընդգծում են. սա դաս էր ապագայի համար: Մանրամասները` տեսանյութում:

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

Այսօր մենք խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման եւ հեռանկարների մասին, ես չեմ կարող մեկնաբանել եւ կարծիք հայտնել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ հրաժարվելով պատասխանել ապրիլին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին հարցին։ Հարցին, թե չի՞ տեսնում արդյոք Ադրբեջանի […]

«Սարգսյան Սևակ` կամավոր, այսինքն` պարտավոր». լուրեր առաջնագծից /վիդեո/

«Սարգսյան Սևակ` կամավոր, այսինքն` պարտավոր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես ներկայացավ առաջնագիծ պահող կամավորականը: «Պատերազմի առաջին օրվանից թուրք սրիկաները ուզեցին մեզ զայրացնել ու մենք մեր փոքր երեխեքին թողած եկանք դրանց հերն անիծելու»,-ասաց Սայաթ Խաչատրյանը: Գառնեցի կամավորները վստահեցնում են`պատերազմը դեռ կարող է վերսկսվել ու հարկավոր է ամուր լինել: Մանրամասները` տեսանյութում:

Պետք է պատասխանատվության ենթարկվեն. աշխատանքից հեռացնելը բավարար չէ

«Պետք է պատրաստվել եւ միշտ լինել թշնամու ոտնձգություններին ու կարողանանք կանխել տեղի ունեցող և, հավանաբար, տեղի ունենալիք վտանգները: Միջին վիճակագրական քաղաքացուց մինչեւ բարձրագույն իշխանություն պիտի հասկանան, որ այլեւս փոքր-ինչ հնարավորություն չունենք շռայլելու, վատնելու պետական միջոցները, գողանալու պետական գանձարանից,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, թե այս օրերին բոլորը մի տեսակ […]

Շուշիի քաղաքապետի կենացը /վիդեո/

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քառօրյա պատերազմում արիություն ցուցաբերած եւ թշնամու ուղղաթիռը կործանած ժամկետային զինծառայող Գեւորգ Հակոբյանին: Առաջագծի, զինվորների մարդական սխրանքների մասին զրուցելուց հետո բաժակ են բարձրացրել հայ զինվորի, հայկական բանակի եւ հայրենիքի բարօրության համար: «Մեր զինվորն օրհնված զինվոր է, մեր զինվորը առյուծի կաթ կերած զինվոր է: Ես խոնարհվում եմ բոլոր ծնողների առաջ»,- […]

էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու

Կեսգիշերային Ու դու գնացիր վեհ ու հաղթական, գնացիր, տալով հրաման․ «էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու, մենք ունենք պատգամ ու երդումի պես պիտի պահպանենք քո այս խոսքերը, փոքրիկ մեր զինվոր, հերոս մեր տղա… Ես եկել էի եկեղեցի ու հեկեկում էի քո աճյունի մոտ, աճյունն էլ փակ էր, վրան՝ եռագույն, լուռ եւ անուժ […]

Ինչու է Սամվել Բաբայանը վերադարձել. Ժողովուրդ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան։ Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում Է Երևանում և փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից Է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան Էլ չստացվեց։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու […]

Կոմանդոսը շնորհակալություն է հայտնում Տեր-Պետրոսյանին /վիդեո/

«Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին, և այդ օրերին մեկնեց Թեհրան: Վերադառնալուց հետո ինձ ազատեց պաշտոնից, քանի որ ես չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին»: Գեներալ մայոր Կոմանդոսի այս հայտարարությունից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որի առնչությամբ նշվում է, թե Շուշիի ազատագրման համար Կոմանդոսը շնորհակալություն է հայտնում առաջին նախագահին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի