10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական […]

Այսպես շարունակել չի կարելի. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը – ՊարոՆ Ջհանգիրյան, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՍԵրժ Սարգսյան հանդիպումը, եւ դրանից հեստ այս՝ կարծեք թե կոնսոլիդացիան: – Բոլոր տարաձայնությունները մնում են, բւսյց մենք չէինք լինի մենք, եթե արտաքին վտանգի պայմաններում մի կողմ չդնեինք ներքին տարաձայնությունները, հակասությունները եւ չմիանայինք իշխանությանը արտաքին ագրեսիայի հետմղման գործում։ […]

Մեծ փողեր. Հայկական Ժամանակ

Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչ թերթի հետ մասնավոր զրույցում հաստատել են լուրը, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։ Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, թերթին ճշտել չի հաջողվել, սակայն զրուցակիցների գնահատմամբ՝ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է։ Սակայն սա չի […]

Ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին. Հայկական Ժամանակ

Հայաստանյան հանրությունը այսօր հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդարչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»: Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն […]

Ալիևը Վաշինգտոնում կանաչ լույս է ստացել ռազմական գործողություններ սկսելու համար

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ռազմական գործողությունները սկսել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:  Արդյո՞ք դա Ադրբեջանի ղեկավարության միանձնյա որոշման արդյունքն էր, և եթե ոչ, ապա ո՞ւմ համաձայնությամբ և աջակցությամբ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ: Նշված հարցերին պատասխանելու համար նախ անդրադառնանք վերոնշյալ ռազմական գործողություններին նախորդող մի քանի օրերին մի շարք առանցքային պետական-քաղաքական գործիչների հայտարարություններին: Այսպես. Աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական […]

ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով. ԼՂՀ ԱԳ նախարար

Այսօր՝ մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցելՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին  տեղեկատվություն էներկայացրել  ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմականագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ […]

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ […]

Ինչ անեն, որ «մեզնից» պրծնեն

1. Մարդիկ բանակին աջակցություն են ցուցաբերում, ասում ենք «շարքային զինվորին չի հասնում ուղարկված աջակցությունը, հրամանատարների մոտ է մնում , մարդիկ տանում իրենց ձեռքով են տալիս, ասում ենք «խայտառակություն է»… 2. Մարդիկ կամավոր գնում են սահման առանց նկարվելու ու ցուցադրելու, ասում ենք «բա ուր են չկան էս ինչերը, էն ինչերը», մարդիկ գնում են սահման, նկարվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի